06:36 02 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.98
  • GBP676.92
  • EUR607.41
  • RUB6.66
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
219 0 0

ՀՀ Սահմանադրության 115-րդ հոդվածն արգելում է ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելն ու քննարկելը։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Այսօր, ժամը 16։00-ին նախանշված ՀՀ ԱԺ խորհրդի նիստը չի կայացել` քվորումի բացակայության պատճառով։

Քվորում ապահովելու համար պակասել է իշխանական պատգամավորների 2 ձայն։ Իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամներից նիստին ներկա է եղել միայն ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, որը և պետք է վարեր նիստը։

Այնուհանդերձ, Ազգային ժողովի Կանոնակարգ օրենքի համաձայն, խորհրդի նիստը դեռ երկու ժամ բաց կմնա։ Եթե այդ ընթացքում բացակա 2 պատգամավորները ներկայանան և քվորում ապահովեն, նիստը կարող է կայանալ։

«Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյան Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ իմքայլականները նիստին այնուամենայնիվ չեն ներկայանա, քանի որ Լենա Նազարյանը հայտարերել է, որ խմբակցությունը որոշում է կայացրել խորհրդին նիստին չմասնակցել։

Նշենք, որ խորհրդի նիստում նախատեսվում էր հաստատել ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու մասին ընդդիմության առաջարկը։

Հիշեցնենք` ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցություններն այս նախաձեռնությամբ առաջարկում էին խորհրդարանի արտահերթ նիստում քննարկել ՀՀ–ում հայտարարված ռազմական դրությունը չեղարկելու հարցը։

Ընդդիմությունը բոյկոտեց նիստը. Հայաստանին սպառնում է 16 մլն եվրո տուգանք

Այսօր ԱԺ հերթական նիստի ժամանակ ընդդիմությունը հայտարարել էր, որ նախաձեռնում է ԱԺ արտահերթ նիստ՝ այսօր 18:30-ին՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի չեղարկման հարցով:

Լենա Նազարյանի ելույթն իրարանցում առաջացրեց դահլիճում. հայտարարվեց ընդմիջում

Բանն այն է, որ ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու իրավական գործընթացը նախատեսված է ՀՀ Սահմանադրության 115-րդ հոդվածով, որի վերջին` 4-րդ կետը, սակայն, արգելում է ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելն ու քննարկելը։

Ըստ թեմայի

Իշխանական բուրգը փլուզված է. ինչու է ստում Փաշինյանը. քաղտեխնոլոգ
Քոչարյանը յոթ օր առաջ էր գրել իր հրաժարականի դիմումը. լուսանկար
«Երեկ գիշեր երկու անձ վրաս հարձակում են գործել». Արծրուն Հովհաննիսյան
թեգերը:
ռազմական դրություն, Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Վարչապետ, արտահերթ նիստ, ԱԺ

Գլխավոր թեմաներ