14:54 03 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD509.14
  • GBP679.29
  • EUR613.77
  • RUB6.73
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
235620

Ռուսաստանի նախագահի խոսքով` հոկտեմբերի 20-ին Ալիևը նախապայման էր դրել հայկական կողմի դիմաց` թույլ տալ ադրբեջանցի փախստականներին վերադառնալ Շուշի։ Փաշինյանը կտրուկ դեմ է եղել դրան, ասել է` մենք կռվելու ենք։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Անդրադառնալով Երևանում մեկ շաբաթ իրականացվող հանրահավքներին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԼՂ վերաբերյալ եռակողմ համաձայնությունը ստորագրելուց հետո հանրության մի մասի կողմից դավաճան կոչվելուն` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ նման կոչերը անհիմն են։

«Փաշինյանին դավաճան անվանելը ընդհանրապես հիմքեր չունի։ Այլ բան է` նա ճիշտ է վարվել, թե ոչ, բայց դավաճանության մասին մեղադրանքներն անհիմն են», – ասել է ՌԴ նախագահը։

Ռուսաստանի նախագահի խոսքով` հոկտեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախապայման էր դրել հայկական կողմի դիմաց` թույլ տալ ադրբեջանցի փախստականներին վերադառնալ Շուշի։ Փաշինյանը կտրուկ դեմ էր դրան։

«Ինձ համար անհասկանալի էր, թե ինչու էր Փաշինյանը դեմ դրան, քանի որ խոսքը վերաբերում էր խաղաղ բնակիչներին, Շուշին մնալու էր հայկական վերահսկողության տակ, և այնտեղ լինելու էին ռուս խաղաղապահները։ Փաշինյանն ինձ ասաց, որ կտրուկ դեմ է դրան, հայկական կողմը շարունակելու է կռվել», – ասել է Պուտինը։

Պուտինի խոսքով` ԼՂ կարգավորման տարիների ընթացքում Շուշիի հանձնման հարցը չի դրվել, եղել է յոթ շրջանների վերադարձի հարցը։

«Շուշիի հանձնման հարցը ծագել է այս կոնֆլիկտի ժամանակ միայն», – ասել է Պուտինը։

ՌԴ նախագահի խոսքով` հոկտեմբերի 20-ի դրությամբ արդեն թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմը համաձայնել էին ռուս խաղաղապահների տեղակայմանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

 

Ըստ թեմայի

Նրանք պարզաբանումներ կստանան ղարաբաղյան համաձայնագրի և Թուրքիայի դերի վերաբերյալ. Պեսկով
Ինչ են մտածում ռուսաստանցիները Ղարաբաղյան պատերազմի մասին. հարցում
Ղարաբաղում երկարաժամկետ կարգավորման պայմաններ են ստեղծվել․ Պուտին
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ