22:54 01 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.98
  • GBP676.92
  • EUR607.41
  • RUB6.66
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
135110

Իշխանության կարծիքով՝ կառավարության ներկայացուցիչները պատերազմական դրության ժամանակ անգործության են մատնված եղել, ինչի համար էլ պետք է լքեն իրենց պաշտոնները:

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի կառավարության մոտ 80%-ին փոխել։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Թերթի տեղեկություններով` իշխող ուժն այս օրերին կադրային փնտրտուքների մեջ է, քանի որ ցանկանում է նախարարներին ևս փոխել:

«Մեր աղբյուրները փոխանցում են, որ կառավարության կազմն առաջիկայում լքելու են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, նաև այդ ցուցակում կան ՊՆ փոխնախարարներ, ովքեր պետք է լքեն իրենց պաշտոնները»,–գրել է «Ժողովուրդը»:

Եվս մեկ հրաժարական. պաշտոնից ազատվելու դիմում է գրել Արարատ Միրզոյանի խորհրդականը

Իշխանության կարծիքով՝ կառավարության ներկայացուցիչները պատերազմական դրության ժամանակ անգործության են մատնված եղել, ինչի համար էլ պետք է լքեն իրենց պաշտոնները: Բացի այդ, մինչ այս էլ ովքեր հանրության լայն շրջանում ունեցել են ցածր հեղինակություն, պետք է հեռանան։ Խնդիր է դրված։

Նշենք, որ պաշտոններից ազատումների շարքն արդեն սկսվել է. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանից հետո իր պաշտոնին հրաժեշտ տվեց նաև փոխնախարար Շավարշ Քոչարյանը, սակայն ԱԳՆ-ում պաշտոնանկություններն այսքանով չեն ավարտվելու։

Հավելենք, որ երեկ իր դիմումի համաձայն պաշտոնից ազատվեց նաև ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլոկյանը։

Քոչարյանը յոթ օր առաջ էր գրել իր հրաժարականի դիմումը. լուսանկար

Ըստ թեմայի

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է գրել
Ընդդիմությունը պահանջում է ԱԺ-ում քննարկել եռակողմ համաձայնագիրն ու վարչապետի հրաժարականը
Ֆինանսների նախարարը մեկնաբանեց իր հրաժարականի մասին լուրերը
թեգերը:
Հրաժարական, պաշտոնանկություն, ՀՀ կառավարություն, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ