21:36 01 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.98
  • GBP676.92
  • EUR607.41
  • RUB6.66
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
59910

Վարչապետը 6–ամսյա ժամկետում կյանքի կոչվելիք ճանապարհային քարտեզ է ներկայացրել, որը 15 դրույթներից է բաղկացած։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում ներկայացրել է առաջիկայում ամենակարևոր անելիքների ճանապարհային քարտեզը և հայտնել` 2021 թվականի հունիսին հանդես կգա ճանապարհային քարտեզի իրագործման հաշվետվությամբ։ Նա մանրամասնել է, թե ինչ են իրենցից ենթադրում ճանապարհային քարտեզում ներառված 15 դրույթները։

1.Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով՝ Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընգծմամբ:

2. Ապահովել արցախցիների վերադարձը իրենց հայրենի օջախներ: Ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը: ԼՂ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքների վնասված տների, բնակարանների և ենթակառուցվածքների վերականգնում:

3. Զոհված զինծառայողների և քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում:

4. Պատերազմական գործողությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում տուժած բնակելի և հանրային կառույցների և ենթակառուցվածքների վերականգնում:

5. Հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների, պրոթեզավորման գործընթացի և մասնագիտական վերապատրաստման ապահովում:

6. Գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում: Անհետ կորածների ճակատագրերի շուտափույթ պարզաբանում: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում:

7. Պատերազմին մասնակցած անձանց և ընդհանուր առմամբ հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձևավորում:

8. Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում և բարեփոխումների մեկնարկ:

9. Կորոնավիրուսի համավարակի հաղթահարում և դրա հետևանքների վերացում:

10. Տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում:

11. Ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի ակտիվացում:

12. Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում:

13. Մասնագիտացված դատավորների ինստիտուտի ներդրում՝ որպես հակակոռուպցիոն դատարանի ստեղծման առաջին քայլ: Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրարման մեկնարկ:

14. Հայաստանյան քաղաքական և քաղաքացիական համայնքի ներկայացուցիչների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում:

15. Սփյուռքի հայկական կառույցների և առանձին անհատների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում: Հայաստանյան և սփյուռքի առանձին անհատների և կառույցների ներգրավում վերոնշյալ գործընթացների մեջ:

Փաշինյանն ասում է` ոչ միայն մտադիր չէ հրաժարվել պատասխանատվությունից, այլև ամբողջությամբ լծված է այդ գործին: Այս ամենի կարևորագույն նպատակը, ըստ նրա, Հայաստանի ժողովրդավարական կայունության ապահովումն է և երաշխիքների ստեղծումը, որ Հայաստանում իշխանության ձևավորմանը ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով որևէ բան չի սպառնում:

«Ուզում են նաև առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ՀՀ պետական կառավարական համակարգի ախտակիցներին, ինչպես նաև ՀՀ ԱԺ «Իմ Քայը» խմբակցությանը այս դժվարին ժամանակահատվածում ցուցաբերած աշխատանքի և համախմբվածության համար։ Մենք շատ աշխատանք ունենք կատարելու և պարտավոր ենք հաջողել»,–գրել է նա։

Հիշեցնենք, որ Արցախին վերաբերող հայտնի համաձայնագրի հրապարակումից հետո ՀՀ կառավարությունում արդեն իսկ մի շարք հրաժարականներ են եղել։ Մասնավորապես, աշխատանքից ազատվելու դիմում են գրել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

Փաշինյանը որոշել է փոխել նախարարների 80%-ին. ովքե՞ր են «պլանի տակ». «Ժողովուրդ»

«Իմ քայլի» երեք պատգամավորներ` Լուսինե Բադալյանը, Գայանե Աբրահամյանը և Թագուհի Թովմասյանը, վայր են դրել մանդատը։

Այս օրերին Երևանում բողոքի ակցիաներ են` Փաշինյանի հեռացման պահանջով։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նույնպես հանդես էր եկել ուղերձով` ակնարկելով, որ արտահերթ ընտրություններ կազմակերպելու կարիք կա։

Ուշ թե շուտ նա ստիպված է լինելու պատասխանել այդ հարցերին. ինչու է Փաշինյանը խուսանավում

Ըստ թեմայի

Նաիրա Զոհրաբյանը խոստացավ վերադարձնել Փաշինյանի կոնյակն ու «դուխին»՝ պայմանով
Իշխանական բուրգը փլուզված է. ինչու է ստում Փաշինյանը. քաղտեխնոլոգ
Փաշինյանին դավաճան անվանելն ընդհանրապես հիմքեր չունի. Պուտին
թեգերը:
Հայաստան, Վարչապետ, ծրագիր, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ