ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ ԱՄՆ–ն ու ՆԱՏՕ-ի դաշնակիցները փորձում են պառակտել Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին։ Տեղեկությունը հայտնում է ԱՀԾ մամուլի ծառայությունը։
«ՆԱՏՕ-ի առաջատար երկրները փորձում են թաքցնել, որ դժգոհ են Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ ձեռք բերված համաձայնությունից։ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները վրդովված են, որ պատերազմը կանգնեցվել է Մոսկվայի միջնորդությամբ։ Չէ՞ որ դա, ըստ էության, զրոյացնում է Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու նրանց երկարամյա աշխատանքը», - ասել է ԱՀԾ ղեկավարը։
Նարիշկինի խոսքով՝ Վաշինգտոնն ու Եվրոպան չեն ցանկանում հաշտվել տարածաշրջանում ուժերի ստեղծված հավասարակշռության հետ։
«Փաշինյանն ասել է ամբողջ ճշմարտությունը, ես ավելացնելու բան չունեմ». Պուտին
«Այս հավասարակշռությունն «ապամոնտաժելու» նպատակով նրանք ավելի լավ բան չեն հորինել, քան կրկին փորձել պառակտում բորբոքել Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև», - հավելել է նա:
Նարիշկինն ընդգծել է` Արևմուտքը սադրում է հայ և ադրբեջանցի ազգայնականներին, որպեսզի վարկաբեկվի ղարաբաղյան հրադադարի մասին պայմանավորվածությունը։
«Մեր ունեցած տեղեկություններով` արևմտյան որոշ երկրներ տարբեր ալիքներով հայ և ադրբեջանցի ազգայնականներին սադրում են հրադադարի մասին պայմանավորվածությունը խափանելու և վարկաբեկելու համար», - ասել է նա։
Նարիշկինի խոսքով` հայերին փորձում են համոզել, որ Լեռնային Ղարաբաղում հաստատված խաղաղությունը Երևանի պարտությունն է, «նետվում» է «պատերազմ մինչև հաղթական ավարտ»-ի անհրաժեշտության մասին գաղափարը։
«Ադրբեջանցիներին, ընդհակառակը, ասում են, որ Կրեմլը նրանցից գողացել է հաղթանակը, երբ ադրբեջանական բանակին մի քայլ էր մնացել Ստեփանակերտը գրավելուց», - հավելել է ԱՀԾ տնօրենը։
Պուտինը բացատրել է` ինչու Ֆրանսիան ու ԱՄՆ–ն չեն մասնակցել եռակողմ հայտարարության կազմմանը
Ըստ Նարիշկինի` նման գործողությունները վկայում են, որ ԱՄՆ-ն և նրա եվրոպացի ընկերներն իրենց խնդիրները լուծում են հասարակ մարդկանց, այս անգամ` ադրբեջանցիների և հայերի շահերի հաշվին:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Պուտինն ասել է` որ դեպքում է հնարավոր Ղարաբաղում ռուս խաղաղապահների թվի ավելացումը