18:52 04 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (625)
22401

ԱԺ պատգամավոր Արման Եղոյանի մեկնաբանմամբ, խոսքը ներկա պահին քաղաքացիական բեռների տեղափոխման թույլտվության մասին է:

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհը կարող է կառուցվել միայն Հայաստանի համաձայնությամբ: Այսօր ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ վկայակոչելով եռակողմ հայտարարության տեքստը, որտեղ նշված է՝ «կողմերի համաձայնությամբ»:

«Այսինքն՝ որևէ բան կառուցել, որտեղ կառուցել, կառուցել, թե չկառուցել՝ տեղի է ունենալու կողմերի համաձայնությամբ, ապագայում: Այս պահին խոսքը անցման թույլտվության մասին է: Այսինքն՝ քաղաքացիական բեռների տեղափոխման թույլտվության մասին, այնպես, ինչպես այլ երկրների տարածքով մենք կամ իրենք տեղափոխում են իրենց բեռները: Սա սուվերեն միջանցք էլ չի, սա մեր տարածքն է, ոչ մի սանտիմետր հողի սուվերենություն չի զիջվել Սյունիքի մարզից»,- ասաց Եղոյանը:

Պուտինը բացատրել է` ինչու Ֆրանսիան ու ԱՄՆ–ն չեն մասնակցել եռակողմ հայտարարության կազմմանը

Պատգամավորը նաև հիշեցրեց, որ նույն փաստաթղթում նշվում է բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ Հայաստանն էլ կարող է պահանջել այլ ենթակառուցվածքների ապաշրջափակում:

Բայց դա, ըստ Եղոյանի, հետագա բանակցությունների հարց է:

Ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ եռակողմ հայտարարությունը առաջացնում է այլ խնդիրներ՝ տարածքային ամբողջականության հետ կապված, որովհետև «մենք այս փաստաթղթով զիջում ենք տարածքային ամբողջականությունից ինչ-որ վիճակ, մեր տարածքով ճանապարհ ենք տալիս իրենց: Եվ դա այն դեպքում, երբ փաստաթղթում գրված է, որ բոլոր շրջափակումները ապաարգելափակվում են»,- ասել էր Մարուքյանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (625)

Ըստ թեմայի

Էդմոն Մարուքյանը Ազգային ժողովում սպասում է պատգամավորներին և Նիկոլ Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում է
Խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է Ազգային ժողովի նիստը
թեգերը:
Եռակողմ հայտարարություն, ԱԺ, Արման Եղոյան

Գլխավոր թեմաներ