07:33 02 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.98
  • GBP676.92
  • EUR607.41
  • RUB6.66
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
162410

Նախագիծը հեղինակել է ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Նոյեմբերի 26-ին` ժամը 11:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։

Նիստի օրակարգում միայն մեկ հարց կլինի` կքննարկվի ռազմական դրությունը վերացնելու նախագիծը։ Նախագիծը հեղինակել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստանը» առաջարկել է երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ, որի քայլերի մեջ մտնում է ռազմական դրության վերացումը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Ընդդիմությունը պահանջում է ԱԺ-ում քննարկել եռակողմ համաձայնագիրն ու վարչապետի հրաժարականը

Ըստ թեմայի

ԱԱԾ–ի պաշտոնանկություններն ու ռազմական դրությունը. ո՞ւմ համար է այս «թափանցիկությունը»
Ռազմական դրությունն իր ազդեցությունն է ունեցել տնտեսության վրա. Մհեր Գրիգորյան
Ինչու չի չեղարկվում ռազմական դրությունը և որքանով է այն իրավաչափ
թեգերը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն, ռազմական դրություն, արտահերթ նիստ, ԱԺ

Գլխավոր թեմաներ