00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հեռացե՛ք, մի փակեք հույսի և հնարավորության պատուհանը». Թևան Պողոսյանը` իշխանություններին

© Sputnik / Aram NersesyanТеван Погосян во время празднования 100-летия Национального собрания Армении (20 сентября 2018). Еревaн
Теван Погосян во время празднования 100-летия Национального собрания Армении (20 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թևան Պողոսյանը խոսել է ՌԴ նախագահին շնորհակալություն հայտնելու, իշխանության հրաժարականի և եկող նորերի հնարավորության մասին։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը պահանջում է, որ իշխանությունը հեռանա։ Facebook–ի իր էջում նա անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհակալություն հայտնելու թեմային։

«Այն, որ իրականում Մոսկվային և անձնապես Պուտինին մեծ շնորհակալություն պետք է ասվի, որևէ կասկած չկա։ Բայց պիտի հասկանանք, ով պետք է դա ասի։ Պարտության հանգեցրած իշխանությու՞նը։ Դուք այնպես էլ պարտվել եք, մեզ էլ՝ պարտության հասցրել։ Իսկ հիմա պատկերացրեք, որ Պուտինին ասում է շնորհակալություն մեկը, ով պետք է աշխատի Հայաստանի վաղվա օրվա համար։ Դա կընկալվի առնվազն որպես հնարավորություն։ Դա կընկալվի առնվազն որպես նոր շունչ և հույս»,–գրել է նա։

Гегам Манукян - Sputnik Արմենիա
«Նիկոլը պետք է հեռանա». Գեղամ Մանուկյանը հացադուլ է հայտարարել

Նշենք, որ երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն էր հայտնել ՌԴ–ին ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` Արցախում խաղաղության ու կայունության հաստատման, ինչպես նաև Արցախի Հանրապետության տարածքում գտնվող պատմամշակութային կոթողների, հոգևոր սրբավայրերի պաշտպանությանն ուղղված ջանքերի համար։

Թևանյանի խոսքով` պարտվողները` լինի ՀՀ-ում վաղը կամ էլ 2023 թ-ին, կամ Արցախում՝ վաղը կամ էլ 2021-ի ապրիլին, որևէ պարագայում ո՛չ հավատ, ո՛չ վստահություն, ո՛չ էլ նոր շունչ կամ հույս կարող են բերել ։

«Լավ ինչքան կարելի է չհասկանալ, որ պարտվածը կամ նրա օրոք պարտություն ընդունողը, պետք է հեռանան։ Օր առաջ։ Առնվազն հայ ազգին եղած հնարավորությունից մի՛ զրկեք։ Հեռացե՛ք»,–պահանջել է Թևան Պողոսյանը։

Նա առաջարկել է գոնե հնարավորության տան, որ գան նորերը, որոնք կունենան առնվազն հնարավորություն իրենց շահերը 100 տոկոսով բավարարած այլոց կողքին մի կամ երկու հայկական շահ առաջ տանելու համար։

«Պարզապես հեռացե՛ք, դուք ձախողել եք մեր հույսը, հնարավորությունն ու ապագան։ Մի փակեք հույսի և հնարավորության պատուհանը»,–ասել է նախագահի խորհրդականը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Вид на собор Сурб Аменапркич Казанчецоц с балкона дома, пострадавшего в результате обстрелов (29 октября 2020). Шуши - Sputnik Արմենիա
Հայերը Շուշին կորցրել են ոչ թե ռազմական, այլ քաղաքական ճանապարհով. Սեմյոն Պեգով

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1678 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Լրահոս
0