10:34 26 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.97
  • GBP746.93
  • EUR643.96
  • RUB7.16
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
10410

Նախագահն ընդգծել է, որ խորհրդարանական երկրում ճգնաժամի լուծման ճանապարհը միշտ եղել են արտահերթ ընտրությունները։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Հորդանանի մայրաքաղաք Ամմանում հանդիպում է ունեցել Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հորդանանի հայ համայնքի հոգևոր հովիվ տեր Ավետիս վրդ. Իփրաճյանը ողջունել է Հայաստանի նախագահի այցը՝ նշելով, որ համայնքը հետևում է հայրենիքում կատարվող իրադարձություններին և քաջատեղյակ է արցախյան պատերազմի մանրամասներին:

«Հիմա պետք է գործենք միասնական, ուս ուսի, ձեռք ձեռքի տված և իրար հանդուրժելով։ Հայրենիքը մեծագույն սրբություն է, որի պաշտպանությունը համայն հայության պարտականությունն է»,-ասել է հոգևոր հովիվը։

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության ու դժվարին պահին հայրենիքին ցուցաբերած աջակցության համար:

Պատասխանելով հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին՝ նախագահ Սարգսյանն անդրադարձել է երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերին՝ կարևորելով ճգնաժամը սահմանադրական ճանապարհով հանգուցալուծելը: Խոսելով իր ներկայացրած՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու առաջարկությունների մասին՝ նախագահն ընդգծել է, որ խորհրդարանական երկրում ճգնաժամի լուծման ճանապարհը միշտ եղել են արտահերթ ընտրությունները։

ՌԴ նախագահը հսկայական ներդրում ունի պատերազմը կանգնեցնելու գործում. Արմեն Սարգսյան

«Ցանկացած այսպիսի իրավիճակում, երբ մեծ դժվարություններ կան, դրանք հաղթահարելու մեկ ճանապարհ կա՝ միասնությունը, միասին լինելը։ Իմ առաջարկությունը հենց դա է՝ որ իշխանությունը և ընդդիմությունը երկխոսեն»։

Այցի ընթացքում խոսվել է կրթության, գիտության և նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում համագործակցության մասին։

Ըստ թեմայի

Ինչու՞ պարտվեցինք. ՀՀ նախագահը մի քանի պատճառ է նշում
Միակ լուծումն ազգային համաձայնության կառավարություն ձևավորելն է. նախագահ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեդալներ է շնորհել 102 զինծառայողի. ցանկ
թեգերը:
Հորդանան, Արմեն Սարգսյան

Գլխավոր թեմաներ