13:17 16 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
590 0 0

Հանքի սեփականատերը լինելու է և կա ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, հայտարարեց գլխավոր շտաբի պետի տեղակալը։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը վստահեցնում է` Քարվաճառի մուտքի մոտ տեղադրված դարպասն ադրբեջանցիները չեն կոտրել, դա բացել են։ Խաչատրյանն այդ մասին հայտնեց Սոթքի հանքի տարածքում ադրբեջանցիների հայտնվելու թեմայով հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Այսօր լուրեր էին շրջանառվում, որ ադրբեջանցիները` երեկ Քարվաճառ մտնելուց հետո կոտրել են Քարվաճառի դարպասներն ու հասել Սոթքի հանքի տարածք։ 

«Իմ ունեցած տեղեկություններով` այդ դարպասն ուղղակի բացել են»,–ասաց Խաչատրյանը։

Լրագրողներից մեկի ճշգրտող հարցին` թե արդյո՞ք Սոթքի հանքի այն հատվածը, որտեղ այսօր հայտնվել էին ադրբեջանցիները, ըստ եռակողմ հայտարարության պետք է ադրբեջանական կողմին անցնի` Խաչատրյանը պատասխանեց, որ, այո, ըստ այդ համաձայնագրի` հայկական կողմը, ամեն դեպքում, այդտեղ չպետք է լինի։

«Սակայն եթե այդ տարածքը, թեկուզ ռուսների վերահսկողությամբ, գտնվում է ոչ ադրբեջանցիների հսկողության տակ, ապա մեզ համար ձեռնտու տարբերակ էր։ Ի դեպ, ադրբեջանցիները երեկ էլ են փորձել մտնել Սոթքի հանքի տարածք։ Հանքը կիսով չափ մեր, կիսով չափ նրանց տարածքում է»,–ասաց Խաչատրյանը` հավելելով, որ հանքի մի մասն ադրբեջանցիների ձեռքի տակ անցնելն իրեն հայտնի է եղել։

Ճշտող հարցին, թե այդ դեպքում ո՞վ է լինելու հանքի սեփականատերը` Խաչատրյանը պատասխանեց, որ հանքի սեփականատերը լինելու է և կա ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությունը։

Հարցին, թե Քարվաճառ մուտքի այն հատվածի՞ց էր սկսվում Հայաստան–Արցախի սահմանը, որտեղ ցուցանակ կար «Բարի գալուստ, Արցախ»` Խաչատրյանը պատասխանեց, որ ոչ, սահմանը սկսվում էր Սոթքի լեռնանցքից։

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ադրբեջանական զինվորները մտել են Սոթքի հանքավայր և աշխատակիցներին ժամանակ տվել դուրս գալու համար: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ լուրը։ Գեղամասար խոշորացված համայնքի (որտեղ ներառված է նաև Սոթքը) ղեկավար Հակոբ Ավետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ ադրբեջանցիները Սոթքի հանքի տարածքում են` բանակցություններ են վարում։

Ըստ թեմայի

Սոթք–Քարվաճառ մայրուղին վաղը կփակվի. տեսանյութ` ծանրաբեռնված ճանապարհից
ՊՆ–ն հերքում է ադրբեջանցի զինվորականների` Սոթքի հանքավայր մտնելու լուրերը
Արձանագրենք`Հայաստանն այսօր չունի իշխանություն. Նաիրա Զոհրաբյանը` Սոթքի իրավիճակի մասին
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Սոթքի հանքավայր

Գլխավոր թեմաներ