01:02 25 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.45
  • GBP745.61
  • EUR640.37
  • RUB7.16
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
161 0 0

Եթե այս անգամ ամեն ինչ ճիշտ ներկայացվի, ու ՍԴ-ն վարույթ ընդունի խորհրդարանի դիմումը, ապա Ծառուկյանին մանդատից զրկելու մասին որոշումը Սահմանադրական դատարանը պարտավոր է լինելու կայացնել դիմումը մուտքագրելու օրվանից ոչ ուշ, քան 30 օր հետո:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի խորհուրդ այսօր նոր որոշում է կայացրել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու մասին։

Առաջին նույն կարգի որոշումը կայացվել էր դեռ մեկ շաբաթ առաջ՝ նոյեմբերի 24-ին, իսկ նոյեմբերի 26-ին ԱԺ-ի դիմումն արդեն հասել էր Սահմանադրական դատարան:

Բայց դիմումի ուսումնասիրության ընթացքում պարզվել էր, որ այն չի համապատասխանում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածներով նախատեսված պահանջներին։

Դիմումը հետ էր վերադարձվել խորհրդարան: Իսկ ԱԺ խորհուրդն այսօր տիպված էր նոր որոշում ընդունել՝ դրանում ուղղելով նախկին որոշման բացթողումը:

Այսպես, եթե նոյեմբերի 24-ի որոշման մեջ նշված էր. «Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»: Ապա այսօր կայացրած նոր որոշման մեջ ավելացել է ևս մի կետ, որի մեջ արդեն նշված է. «Սույն որոշումը՝ կից դիմումով, օրենքով սահմանված ժամկետում ուղարկել Սահմանադրական դատարան»: Այլ կերպ ասած՝ ԱԺ խորհուրդը մեկ շաբաթ առաջ որոշել էր դիմել ՍԴ, բայց մոռացել էր հաստատել իր իսկ դիմումի պաշտոնական օրինակը, որպես կից ներկայացվող փաստաթուղթ:

Նշենք, որ եթե այս անգամ ամեն ինչ ճիշտ ներկայացվի ու ՍԴ-ն վարույթ ընդունի խորհրդարանի դիմումը, ապա Ծառուկյանին մանդատից զրկելու մասին որոշումը Սահմանադրական դատարանը պարտավոր է լինելու կայացնել դիմումը մուտքագրելու օրվանից ոչ ուշ, քան 30 օր հետո:

ՍԴ–ն ստացել է Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով դիմումը

Ծառուկյանը իրավունք է ունենալու մասնակցել նիստին՝ որպես պատասխանող կողմ: Բայց եթե որոշի չներկայանալ, գործի դատաքննությունը կարող է իրականացվել առանց նրա:

Պատգամավորական լիազորություններից զրկելու գործերի դատաքննության համար օրենքով նախատեսված է բանավոր ընթացակարգ:

Նոյեմբերի 24-ին Ազգային ժողովի խորհուրդը 10 կողմ, 4 դեմ ձայնով հաստատել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու որոշումը։

Նրան մանդատից զրկելու որոշման հիմքում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի` 2020 թվականի հոկտեմբերի 26-ի «Ազգային ժողովի պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման» եզրակացությունն է և ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածը, որի համաձայն` պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք` բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից։

Այս հիմքերով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2020 թվականի հուլիսի 6-ին որոշում էր կայացրել պատգամավորական լիազորությունների անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին և այդ որոշումն ուղարկել Գագիկ Ծառուկյանին։

Հիշեցնենք նաև, որ հունիսի 16-ին խորհրդարանը Ծառուկյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից՝ հարկերից խուսափելու ու ընտրակաշառք բաժանելու մեջ կասկածվելու պատճառով։

Նա կալանավորվեց սեպտեմբերի 25-ին ու անազատության մեջ մնաց մինչև հոկտեմբերի վերջ։

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել էր նաև նոյեմբերի 11-ին՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու մեղադրանքով։ Ազատ էր արձակվել նոյեմբերի 13-ի կեսգիշերին:

Ըստ թեմայի

«5 ժամ բանակցում էին, հետո ասում` սուրճ ենք խմել, կոնսուլտացիա ենք արել». Գագիկ Ծառուկյան
«Ամեն ինչ կառուցվել է ստի ու ֆեյքերի վրա». Ծառուկյանը վարչապետ դառնալու ցանկություն չունի
ԱԺ խորհուրդն այսօր կքննարկի Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը
թեգերը:
Սահմանադրական դատարան, մանդատ, Գագիկ Ծառուկյան, ԱԺ

Գլխավոր թեմաներ