06:09 22 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.89
  • GBP712.54
  • EUR629.98
  • RUB7.05
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (798)
275710

Ավելի վաղ Sputnik Արմենիայի աղբյուրները հայտնել էին, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմությունը որպես ժամանակավոր վարչապետ առաջարկելու է Մանուկյանի թեկնածությունը։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայկական ընդդիմությունն ի դեմս 17 կուսակցությունների կարծես կողմնորոշվել է վարչապետի իր թեկնածուի հարցում։

Sputnik Արմենիայի աղբյուրները հայտնել էին, որ թեկնածուն լինելու է անկախ Հայաստանի առաջին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար ու Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։

Քաղաքական գործիչը եղել է ղարաբաղյան շարժման ակունքներում, եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։ Հայաստանի անկախության արշալույսին գլխավորել է կառավարությունը։

Մանուկյանը վարչապետի պաշտոնում աշխատել է 1990 թվականի օգոստոսից մինչև 1991 թվականի նոյեմբեր։ 1992-1993 թվականներին, ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ տարիներին, նա դարձավ պաշտպանության նախարար։ Մասնակցել է հանրապետության Զինված ուժերի ստեղծմանը։

Ոստիկանները բարձրացան տրոլեյբուսի վրա՝ բռնելու Փաշինյանի հրաժարականը պահանջողներին

90-ականների սկզբին հիմնել է Ազգային Ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցությունը։ 1995-2007 թվականներին բազմիցս ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։ 2009 թվականին նշանակվել է նախագահ Սերժ Սարգսյանի ստեղծած Հանրային խորհրդի նախագահ։ Զբաղեցրել է այդ պաշտոնը մինչ 2019 թվականի դեկտեմբերը։ Հանրային խորհրդից հեռանալուց հետո ստեղծել է «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը։ Բազմիցս հանրային կերպով քննադատել է Նիկոլ Փաշինյանին։

2020 թվականի հոկտեմբերի վերջին՝ Արցախում մարտական գործողությունների ժամանակ, կոչ է արել կառավարությանը հեռանալ ու իշխանությունը փոխանցել բանակին։ Պաշտպանության նախարարություն ու Գլխավոր շտաբն ի պատասխան դատապարտել էին «որոշ քաղաքական շրջանների՝ քաղաքական ղեկավարության ու Զինված ուժերի միջև պառակտում մտցնելու» փորձերը։

© Sputnik / Ованнес Акобян
1996 թվականի արյունահեղ ընտրությունները. գրոհից առաջ ու հետո

Սրանով հայկական քաղաքականության 74-ամյա վետերանի ծառայողական ցուցակը չի ավարտվում։ 1996 թվականին մասնակցել է նախագահական ընտրություններին՝ մրցելով գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ ընտրություններում Տեր-Պետրոսյանն է հաղթել, սակայն Մանուկյանն ու նրա կողմնակիցները վիճարկել են գործող նախագահի հաղթանակը։ Երկրում բողոքի զանգվածային ակցիաներ անցկացվեցին, որոնք վերածվեցին խորհրդարանի շենքի դիմաց զանգվածային անկարգությունների։ Չնայած քաղաքական ճգնաժամին՝ Տեր-Պետրոսյանին հաջողվեց պահպանել պաշտոնը։

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընդդիմությունը չճանաչեց ընտրությունների արդյունքները, ինչի հետևանքով հետընտրական ողբերգական իրադարձությունների շարք սկսվեց։ Այդ ամենի գագաթնակետն, իհարկե, 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններն են, երբ Երևանի կենտրոնում 10 մարդ սպանվեց։ Բայց սա արդեն բոլորովին այլ պատմություն է։

Հացադուլավորները հարգել են կաթողիկոսի հորդորն ու դադարեցրել բողոքի ակցիան

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (798)

Ըստ թեմայի

Անցումային կառավարությունը պետք է վերացնի եռակողմ հայտարարության տակ դրված ականները
«Հանուն Արցախի ու Հայաստանի փրկության». ընդդիմությունը համապետական հանրահավաք է անելու
Ընդդիմությունը կոչ է անում փակել Երևանի փողոցները
թեգերը:
թեկնածու, Վարչապետ, Վազգեն Մանուկյան

Գլխավոր թեմաներ