14:45 02 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD528.37
  • GBP736.92
  • EUR636.10
  • RUB7.13
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
219 0 0

ՀՀ առաջին նախագահն ընդդիմության այսօրվա հանրահավաքին ընդառաջ իր մտահոգությունն է հայտնել՝ նշելով, որ քաղաքացիական պատերազմը կլինի արդեն ոչ միայն Արցախի, այլև հայոց պետականության վերջը:

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետոսյանն իր խոր մտահոգությունն է արտահայտում իշխանության համար մղվող պայքարի օրեցօր թեժացող ընթացքի կապակցությամբ: Այս մասին Facebook-ում գրել է առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը:

Նրա փոխանցմամբ, Լևոն Տե-Պետրոսյանը մտահոգություն է հայտնել առ այն, որ անգամ հակամարտող կողմերի կամքից անկախ, որևէ պատահական բռնարարք կամ սադրանք կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի:

«Իսկ դա կլինի արդեն ոչ միայն Արցախի, այլև Հայոց պետականության վերջը: Առաջին նախագահը միաժամանակ հույս է փայփայում, որ Ն. Փաշինյանն ու Վ. Մանուկյանը, լիովին գիտակցելով այս վտանգը, ամեն ջանք կգործադրեն` խուսափելու համար իրադարձությունների ծավալման նման ընթացքից»,- նշում է Մուսինյանը:

Հիշեցնենք՝ ընդդիմադիր կուսակցություններն այսօր՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում «Մասնակցի՛ր, եթե անտարբեր չես... Հանո՛ւն Արցախի ու Հայաստանի փրկության...» խորագրով համապետական հանրահավաք են անցկացնելու:

Հանրահավաքին ներկա է լինելու և ելույթ է ունենալու նաև ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը, որին ընդդիմությունը միասնական վարչապետի թեկնածու է ընտրել։

Մեզ մտահոգողը միայն մեկն է՝ խուսափել քաղաքացիական պատերազմից. Լևոն Տեր-Պետրոսյան

Մինչ այդ այսօր տեսաուղերձով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով մասնավորապես պատախանեց իրեն քննադատողներին ու հատկապես արձագանքեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հեռուստահարցազրույցում հնչեցրած քննադատական մի քանի մտքերի:

Ըստ թեմայի

Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկանում են մեկնել Մոսկվա. Փաշինյանը դեմ չէ
Ժնևի քաղխորհրդի որոշումը պարունակում է մի ձևակերպում, որն աննախադեպ է. Տեր–Պետրոսյան
Ներքին գզվռտոցով հակառակորդին մեզ համար վտանգավոր «սիգնալ» կփոխանցենք. Տեր–Պետրոսյան
թեգերը:
Վազգեն Մանուկյան, Նիկոլ Փաշինյան, կոչ, Լևոն Տեր-Պետրոսյան, հանրահավաք

Գլխավոր թեմաներ