12:23 23 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.24
  • GBP726.17
  • EUR628.99
  • RUB6.86
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (814)
98320

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը խոստանում առաջիկայում շատ ավելի հանգամանորեն անդրադառնալ Արցախյան բանակցային ընթացքին:

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա չի հասկացել բանակցային գործընթացի իմաստն ու նպատակը։ Այս մասին նշված է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի հայտարարության մեջ ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա տեսաուղերձում հնչած որոշ մտքերի:

«Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին ով խոսի, դու պետք է լռես, Նիկո՛լ Փաշինյան: Քո իմացած բանակցային պատմությունը՝ բնորոշածդ «կիրթ» ու «կառուցողական» Ալիևից լսածդ է, որին այնքան էիր հավատում, որ ավելորդ էիր համարում այդ գործընթացի մասին հանգամանորեն տեղեկանալ քո պետության՝ բանակցություններ վարած նախկին բոլոր ղեկավարներից: Նշանակում է՝ մեր թշնամուն անվերապահորեն վստահում էիր, իսկ քո քաղաքական ընդդիմախոսներին՝ ոչ: Հենց այդ պատճառով մինչև հիմա չես հասկացել բանակցային գործընթացի իմաստն ու նպատակը»,- ասված է Սերժ Սարգսյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

Վարչապետին հիշեցվում է նաև, որ երբ բանակցային պատմությունը բացառապես իր երկրի շահերից բխող նրբերանգներով ականջին շշնջացող թշնամին հետո եթերում մի ամբողջ օր ամենավերջին ստորացումների էր ենթարկում իրեն, ծիծաղում վրան ու ծաղրում, Փաշինյանը ծպտուն անգամ չհանեց:

Որևէ բռնարարք կամ սադրանք կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի. Լևոն Տեր-Պետրոսյան

«Արժանապատվություն ունեցող ցանկացած հայի համար, աշխարհի որ ծայրում էլ լիներ, դա մեծագույն անարգանք էր ու ամոթ, բայց ոչ քեզ համար: Դու պատրաստ ես միայն հարձակվել քաղաքական ընդդիմախոսներիդ վրա, իսկ հայ ժողովրդի թշնամու առջև՝ ծնկի գալ: Դու կարող ես անամոթաբար ստել ու նենգափոխել պատմությունը, վախկոտին բնորոշ ձևով պատասխանատվությունից խուսափելու համար մանիպուլյատիվ հնարքներով ամեն ինչ հարմարեցնել խայտառակ պարտությունդ քողարկելու մտադրությանդ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երրորդ նախագահի գրասենյակը Փաշինյանին մեղադրում է անցած երկուսուկես տարում Արցախյան հիմնախնդրի լուծումը բացառապես հող տալ կամ չտալու ուղղությամբ տանելու համար, մինչդեռ նրանց բանակցությունները վարվել են Արցախը փոխզիջումների միջոցով Ադրբեջանի կազմից դուրս բերելու նպատակով:

ՀՀ երրորդ նախագահը խոստանում է այս և շատ ու շատ այլ հարցերի հանգամանորեն դեռ անդրադառնալ: Իսկ առայժմ փաստում է, որ պատմության մեջ նորանկախ Հայաստանի նախկին բոլոր իշխանությունները հիշատակվելու են որպես Հայրենիքը արժանապատվորեն պաշտպանած, հաղթանակած և հողեր ազատագրած իշխանություններ, իսկ Փաշինյանը՝ հանուն աթոռի պատերազմում անարժանապատվորեն պարտված, Արցախի հողերը հանձնած, բանակցություններ վարելու անընդունակ, Արցախի և Հայաստանի անվտանգությունը լրջագույն հարվածի տակ դրած վախկոտ և ժողովրդի կողմից դավաճանի խարանը ճակատին դրոշմված ղեկավար:

«Պատմությունը գրվում է փաստերով»,- շեշտում է երրորդ նախագահի գրասենյակը տարածած հայտարարության մեջ:

Սյունիքի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները պահանջում են Փաշինյանի հրաժարականը

Հիշեցնենք, այսօր տեսաուղերձով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով մասնավորապես պատախանեց իրեն քննադատողներին ու հատկապես արձագանքեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հեռուստահարցազրույցում հնչեցրած քննադատական մի քանի մտքերի:

Հավելենք, որ ընդդիմադիր կուսակցությունները բողոքի ակցիաներ են սկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (814)

Ըստ թեմայի

Պայքարը շարունակվում է. երիտասարդները խոստանում են հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին
Բնակչության 45 %-ը կարծում է, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա. հարցում
Քասախ համայնքի ղեկավարը միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, բանակցային գործընթաց, Արցախ, Սերժ Սարգսյան

Գլխավոր թեմաներ