16:23 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.16
  • GBP711.59
  • EUR628.06
  • RUB6.89
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
449 0 0

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ եթե արտահերթ ընտրություններից հետո ժողովուրդը զգա, որ անօրինականություն է եղել, ապա իշխանափոխություն կանի, որի ձևն էլ Սիմոնյանն ընդգծեց՝ իրենք են ցույց տվել։

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Երբ պատրաստ լինենք, պետք է գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների և մեր քաղաքացիներին հնարավորություն տանք որոշում կայացնելու, այլ ոչ թե ժողովրդին իրար դեմ հանելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ես ուզում եմ` րոպե առաջ լինի այդ ընտրությունը, քանի որ այն պետք է բոլորիս։ Մենք հիմա պետք է մի պահ շունչ քաշենք էն հարվածից հետո, որ ստացել ենք ու հասկանանք` մեր սխալները գնահատելով` ոնց ենք մեր ապագան կառուցում։ Արտահերթ ընտրություններ կանցկացվեն, երբ դա տեխնիկապես և ֆիզիկապես հնարավոր լինի»,–ասաց նա։

Նրա խոսքով՝ իրենք ապացուցել են, որ կարող են արդար ընտրություններ կազմակերպել։

«Կգնանք ընտրությունների, կպարտվենք՝ կպարտվենք»,-ասաց Սիմոնյանը:

ԱԺ փոխնախագահի խոսքով` եթե ընտրություններից հետո ժողովուրդը զգա, որ անօրինականություն է եղել, իշխանափոխություն կանի, որի ձևն էլ, Սիմոնյանն ընդգծեց՝ իրենք են ցույց տվել։

Հիշեցնենք` դեկտեմբերի 9-ին ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով հնարավոր իշխանափոխության մասին հարցին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 16 քաղաքական կուսակցությունների առաջարկած ժամանակավոր կառավարությունը մեկ տարվա ընթացքում Հայաստանում վերականգնելու է ընտրակեղծարարության մեխանիզմները` խախտելով ՀՀ քաղաքացիների` ընտրության իրավունքը։

Ընդդիմությունը երթ է անցկացրել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով

Հայաստանում բողոքի ակցիաները՝ վարչապետի հրաժարականի պահանջով, սկսվել են նոյեմբերի 9-ին Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Ընդդիմադիր կուսակցությունները ստեղծել են Հայրենիքի փրկության շարժում ու վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանին։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերի տված վերջնաժամկետի (դեկտեմբերի 8, ժամը 12.00) ավարտից հետո ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ուղիղ եթերում հայտնեց, որ Հայրենիքի փրկություն շարժումը սկսում է խաղաղ անհնազանդության ամենօրյա ակցիաներ իրականացնել։

Ըստ թեմայի

«Շարունակում ենք նույն ոգով». ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի
Փաշինյանն ընդդիմությանն առաջարկել է միավորվել «ինֆորմացիոն ահաբեկչության» դեմ պայքարում
Ընդդիմության ինստիտուտը երեսուն տարվա մեջ Հայաստանում այդպես էլ չկայացավ. Քեռյան
թեգերը:
Ընտրություններ, Ալեն Սիմոնյան, Իշխանություն

Գլխավոր թեմաներ