00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի փրկօղակը. 25-ամյա օրենքից մինչև գաղտնի պայմանագիր ու պարտադրված դեմարկացիա

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Никол Пашинян и члены правительства перед Шествием памяти в Ераблур (19 декабря 2020). Еревaн
Премьер-министр Никол Пашинян и члены правительства перед Шествием памяти в Ераблур (19 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տարածքներն Ադրբեջանին է հանձնում Խորհրդային Ադրբեջանի քարտեզով, մինչդեռ անկախացած Ադրբեջանն իրեն հռչակել է ոչ թե խորհրդային, այլ առաջին հանրապետության իրավահաջորդ։

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի - Sputnik, Նելլի Դանիելյան. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 21-ին Սյունիքի մարզում, խոսելով հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցող գործընթացի մասին, վկայակոչեց ՀՀ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը` ընդունված 2010թ-ին։

Пограничная зона с Азербайджаном (18 декабря 2020). Капан - Sputnik Արմենիա
«Գորշ գոտի». սահմանազատման վիճարկելի հարցերը կարելի է առժամանակ սառեցնել. տեսանյութ

Ըստ նրա, այսօր արձանագրվող սահմանները նշվել են դեռ 10 տարի առաջ` հենց այդ օրենքով։

Իրականում սյունեցիների հետ հանդիպմանը Փաշինյանի վկայակոչած օրենքը 2010թ-ին ոչ թե ընդունվել է, այլ լրացվել ու փոփոխվել, ընդ որում, ընդունվելուց հետո արդեն 9-րդ անգամ։

Ընդ որում, օրենքի նախնական տարբերակում արդեն իսկ ՀՀ սահմանամերձ համայնքների վարչական սահմանները  ներկայացված էին որպես Ադրբեջանին սահմանակից։

Ինչ վերաբերում է վարչապետի հիշատակած օրենքի փոփոխություններին, այդ նախագիծը խորհրդարան է ներկայացվել 2009թ–ի դեկտեմբերի 8-ին, ընդունվել՝ 2010թ-ի հունիսի 24-ին։

Խորհրդային շրջանում հայ–ադրբեջանական միջպետական սահման չի եղել. Պետրոսյանը` Սյունիքի մասին

Համաձայն խորհրդարանի կայքում հրապարակված քվեարկության արդյունքների, նախագծին կողմ է քվեարկել 77, դեմ` 5, ձեռնպահ` 2 պատգամավոր։

Դեմ քվեարկողներն են ՀՀԿ–ից Հակոբ Հակոբյանը, Վիկտոր Դալլաքյանը, «Ժառանգությունից»` Անահիտ Բախշյանը, Ստյոպա Սաֆարյանն ու Արմեն Մարտիրոսյանը։

«Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում դժվարացավ 10 տարի անց հիշել օրենքի բոլոր մանրամասները, բայց ասաց, որ դրա որոշ դրույթներ անընդունելի էին իրենց խմբակցության համար։

«Եթե չեմ սխալվում ինչ–որ խնդիր կար Հայաստան–Ադրբեջան սահմանի հետ կապված։ Այդ իսկ պատճառով մենք դեմ քվեարկեցինք»,– ասաց նախկին պատգամավորը։

Глава администрации села Шурнух Акоп Аршакян (18 декабря 2020). - Sputnik Արմենիա
Սահմանազատումից հետո Շուռնուխի 12 տները ադրբեջանական տարածքում են մնում. տեսանյութ

Այդուհանդերձ, Արմեն Մարտիրոսյանի դիտարկմամբ, այն ժամանակ իրենց մտքով անգամ չէր էլ անցնում, որ այդ տարածքները ինչ–որ պահի հանձնվելու են Ադրբեջանին։

«Այն ժամանակ բոլորովին այլ իրողություններ են եղել, և իշխանությունները թերևս ելել են այն տեսանկյունից, որ այս տարածքները միևնույն է մնալու են ՀՀ հսկողության տակ, ուստի այդ մտահոգությունը երևի չեն էլ ունեցել»,– ասաց Մարտիրոսյանը։

«Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանն էլ Sputnik Արմենիային հայտնեց, որ միջազգային սահմանների որոշման դասագրքային կանոններ կան, որոնք անգամ իր ուսանողներին են հայտնի. մինչև դեմարկացիային հասնելը նախ պետք է իրականացնել դելիմիտացիա, որը պարտադիր ենթադրում է 2 պետությունների միջև պայմանգրի կնքում։

«Սահմանների հետ կապված կարող է լինել մեկ միջազգային փաստաթուղթ». Նաիրա Զոհրաբյան

Հայաստանի պարագայում, ըստ նրա, կա՛մ այդ պայմանագիրը կնքվել է գաղտնի, կա՛մ սահմանանշումն իրականացվում է կոպիտ պարտադրանքով, կա՛մ այն իրականացնողը բացարձակ որևէ պատկերացում չունի միջազգայնորեն ընդունված նորմերից։

«Ես այստեղ եմ տեսնում հարցի մեխը` ինչո՞ւ է Հայաստանը անցնում դեմարկացիայի` չունենալով պայմանագիր Ադրբեջանի հետ»,– ասաց Ալավերդյանը հավելելով, որ նման պայմանագիր չի եղել նաև Հայաստանի ու Ադրբեջանի առաջին հանրապետությունների միջև։

Ու թեև գործընթացն արդեն ընթացքի մեջ է, ու որոշ տարածքներ արդեն հանձնված են Ադրբեջանին, Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ հետևանքն անդառնալի չէ. Հայաստանը պետք է դիմի միջազգային կառույցներին ու հայտնի, որ առանց դելիմիտացիայի պայմանագրի, մեզ պարտադրվել է անցկացնել դեմարկացիա։

У села Давид-Бек установлен пост российских пограничников (19 декабря 2020).  - Sputnik Արմենիա
Բորտնիկովի գործուղումը. ինչպես են հայ–ադրբեջանական սահմանին հայտնվել ռուս սահմանապահները

ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում առաջարկեց Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 21-ի հայտարարությունը դիտարկել երկու՝ քաղաքական և իրավական հարթություններում ։

«Քաղաքական հարթության մեջ Նիկոլ Փաշինյանը փնտրում է հերթական փրկօղակը։ Նա դավաճանական ակտ է ստորագրել և մեր երկրի տարածքներն ու Արցախը կոնկրետ հանձնում է թշնամուն` մաս առ մաս։ Փնտրում է ինչ–որ արդարացումներ, ինչ–որ հիմնավորումներ, ինչ–որ անհասկանալի փաստարկներ»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է իրավական հարթությանը, ապա Արփինե Հովհաննիսյանը շեշտում է, որ Փաշինյանի  հիշատակած օրենքը բացառապես ներքին սպառման օրենք է, սահմանում է բացառապես ՀՀ ներքին սահմաններն ու նշում այն բնակավայրերը, որոնք սահմանակցում են այլ պետությունների։

Ջերմուկի սարերում էլ կարող են ադրբեջանցիների հետ սահմանազատման խնդիրներ լինել. պատգամավոր

Իսկ թե ինչու է օրենքում նշվում, որ այդ բնակավայրերը սահմանակից են Ադրբեջանի Հանրապետությանը և չի նշվում, որ մյուս մասըսահմանակից է Արցախին, Արփինե Հովհաննիսյանն այս կերպ մեկնաբանեց. «Արցախն այն ժամանակ պաշտոնապես ճանաչված պետություն չէր»։

Ինչ վերաբերում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, ապա այն, Հովհաննիսյանի խոսքով, գոյություն չունի ու չի էլ ունեցել։ Հայ-ադրբեջանական միջպետական սահմանն առ այսօր միջազգայնորեն սահմանված չէ։ Երկու երկրների միջև չկա միջազգային պայմանագիր, չկա միջազգային որևէ փաստաթուղթ, որով երկու երկրները փոխադարձաբար կատարել են դեմարկացիա և դելիմիտացիա։

«Միջազգային պրակտիկայում պետությունների սահմանագծմանը նախորդում են որոշակի աշխատանքներ`մասնագետների, քարտեզագետների աշխատանքներ, որոնք պետությունների փոխադարձ համաձայնությամբ որոշում են, թե սահմանագծման աշխատանքներն իրականացնելիս ինչ քարտեզ են հիմք ընդունում»,– ասաց նա։

Секретарь Совета безопасности Армен Григорян на совещании в связи  с гибелью военнослужащих (17 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Սահմանազատումը կատարվում է որոշակի փաստաթղթային հիմքերի վրա. ԱԽ քարտուղար

Հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների բացակայությունը, կոնֆլիկտի խորությունը, առկա ճգնաժամը, Արփինե Հովհաննիսյանի համոզմամբ, այդ գործընթացը պետք է իրականացվի ոչ միայն հանձնաժողովի, այլև միջազգային արբիտրի մասնակցությամբ։ Եվ միայն այս գործընթացի ավարտին միջազգային փաստաթղթով ճանաչվում են գծված սահմանները։

«Ավելին ասեմ` այսօր Նիկոլ Փաշինյանը հանձնում է մեր տարածքները Ադրբեջանին խորհրդային Ադրբեջանի քարտեզով, մինչդեռ այս Ադրբեջանը, երբ հռչակել է իր անկախությունը, իրեն չի հռչակել Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ։ Ինձ կբացատրե՞ք` ինչի հիման վրա է մեր տարածքները տալիս Ադրբեջանին Խորհրդային Ադրբեջանի քարտեզով»,– ասաց Արփինե Հովհաննիսյանը` հռետորական հարց ուղղելով Փաշինյանին։

«Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանն է». Փաշինյանը սիսիանցիներին ներկայացրեց սահմանների խնդիրը

Հայաստանի Հանրապետության «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը, որի մասին հիշատակել էր ՀՀ վարչապետ Նիկո Փաշինյանը սյունեցիների հետ հանդիպման ժամանակ, ընդունվել է 1995թ–ի նոյեմբերի 7–ին։ Իսկ օրենքի փոփոխություններիու լրացումների նախագիծը խորհրդարան է ներկայացվել 2009թ–ի դեկտեմբերի 8-ին։

2010թ-ի ապրիլի 29-ին ընդունվել է առաջին ընթերցմամբ, հունիսի 24-ին` երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։

Օրենքի փոփոխությունների նախագծի հեղինակը ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն է։

Խորհրդարանի ընդունած օրենքը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է 2010թ–ի հուլիսի 14–ին։

Լրահոս
0