09:16 23 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
813 0 0

Որոշման նախագիծն ԱԺ նիստերի օրակարգում առայժմ ներառված չէ։ Իշխանական պատգամավորներն այն նոր են ներկայացրել։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է դադարեցնել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները` ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

ԱԺ նախագահին «Իմ քայլի» ներկայացրած որոշման նախագիծն արդեն հրապարակվել է ԱԺ–ի պաշտոնական կայքում։
Հետաքրքրական է, որ որպես իր առաջարկի հիմնավորում` իշխող խմբակցությունը վկայակոչում է Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումները։

Ըստ նախագծի` Զոհրաբյանը դեկտեմբերի 17-ին Facebook-ում գրել է. «Ես ատում եմ քեզ, ժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը»։

Նույն ոճի մեկ այլ գրառում էլ արել է դեկտեմբերի 22-ին։

«Մեր երկրի թիվ մեկ խնդիրը տգիտությունն է։ Նիկոլի ու նիկոլիզմի ավարտից հետո մենք, եթե կուզեք՝ այո, բռնի ուժով պիտի կրթենք նաև հասարակության էդ հատվածին, որ այլևս որևէ ընտրության ժամանակ չգնա ու իր հայելային արտացոլանքին չբերի իշխանության։ Ես ժեխին հայրենիք չեմ տալու։ Հիմա՛ ես լինելու եմ Հանրապետության Հրապարակում՝ Նիկոլից ու ժեխից իմ հայրենիքը փրկելու համար։ Ժեխը իմ երկրում այլևս ոչինչ չի որոշելու»,– մասնավորապես գրել է նա։

Այս գրառումներոը վերլուծելով` «Իմ քայլը» խմբակցությունը եզրակացնում է.

«Վերոնշյալը ակնբախ է դարձնում, որ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չի կարող լինել մի հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է»։

Նշենք, որ որոշման նախագիծն ԱԺ նիստերի օրակարգում առայժմ ներառված չէ։ Այն ներկայացվել է այսօր` դեկտեմբերի 25-ին։

Խնդիրն իշխանություն–ընդդիմություն կոնֆլիկտի մեջ չէ. Վահե Հովհաննիսյանը` ճգնաժամի մասին

Ըստ թեմայի

Փաշինյանի համար դժվար է, բայց ընդդիմության համար էլ հեշտ չէ․ քաղաքագետը գնահատել է ուժերը
Անհնազանդության ակցիաները շարունակվում են. ընդդիմությունը փակում է Երևանի փողոցները
Մենք իշխանության չենք ձգտում. Սեյրան Օհանյանը միացել է ընդդիմության հանրահավաքին
Ընդդիմությունը կառավարությունից պահանջում է պաշտոնանկ անել վարչապետին
թեգերը:
«Իմ քայլը» դաշինք, Նախագահ, հանձնաժողով, Նաիրա Զոհրաբյան

Գլխավոր թեմաներ