09:02 26 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.36
  • GBP708.60
  • EUR629.39
  • RUB6.88
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1144)
227313

Փաշինյանը խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրում է խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերին հրավիրում է խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։ Այս մասին Փաշինյանը գրել է Facebook-ում։

«Հիմա արդեն ակնհայտ է, որ վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմադիր գործընթացը չարժանացավ ժողովրդի աջակցությանը։ Ընդդիմությունն իր պահանջի շուրջ ժողովրդական աջակցություն գեներացնելու բոլոր հնարավորություններն ունեցել է. տիրապետում է ֆինանսական, լրատվական, կազմակերպչական ահռելի միջոցների, ունեցել է հանրահավաքներ և բողոքի ակցիաներ կազմակերպելու լայն հնարավորություններ, բայց ոչ միայն չի կարողացել իր պահանջների ժողովրդական աջակցություն ապահովել, այլև նրա աջակիցների թիվը հասել է նվազագույնի, հրապարակի գործընթացը հասել է մարման»,– գրել է նա։

Փաշինյանը հայտարարում է, որ իր ղեկավարած քաղաքական թիմը պատրաստ է կանգնել ժողովրդի առաջ ու պատասխան տալ։

«Ես կառչած չեմ վարչապետի աթոռից, բայցև չեմ կարող անփույթ վերաբերմունք ունենալ ժողովրդի կողմից ինձ հանձնված իշխանության, վարչապետի պաշտոնի նկատմամբ»,– գրել է նա` հավելելով, որ պատրաստ է ժողովրդի որոշման արդյունքում թողնել վարչապետի պաշտոնը։

Փաշինյանը նշել է, որ առկա բոլոր հարցադրումների պատասխանը ստանալու միայն մի տարբերակ կա՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, և ընդդիմությանը հրավիրել խորհրդակցությունների` 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։

Հավելենք, որ Հայաստանում բողոքի ակցիաները՝ վարչապետի հրաժարականի պահանջով, սկսվել են նոյեմբերի 9-ին Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնությամբ ստեղծվել է Հայրենիքի փրկության շարժում, որը վարչապետի միասնական թեկնածու ունի` Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։

Դեկտեմբերի 22–ից ընդդիմադիրները նստացույց են հայտարարել ու գիշերում են Հանրապետության հրապարակում տեղադրված վրաններում։

Երևանում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. ընդդիմությունը փակում է փողոցները

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1144)

Ըստ թեմայի

Թվում է` Փաշինյանին է ուղղված, բայց հռետորաբանությունն ավելի խորքային է. Հովակիմյան
Երբեմն ճշմարտությունը շատ դառն ու վտանգավոր է լինում. Փաշինյանն ընդունել է կամավորներին
Արմեն Սարգսյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ. քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը
թեգերը:
Վարչապետ, խորհրդակցություն, Հրաժարական, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ