07:31 23 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
134 0 0

Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները զրուցել են հեռախոսով։ ՌԴ ԱԳՆ–ն հաղորդագրություն է տարածել։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քննարկմանը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության դրույթների կատարման համատեքստում», - ասված է հաղորդագրության մեջ:

Այվազյանն ու Լավրովը մտքեր են փոխանակել նաև երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Ըստ թեմայի

Ղարաբաղի հակամարտությունն ավելացրել է տարածաշրջանում ահաբեկչության տարածման ռիսկը. Պուտին
Արա Այվազյանն իր լեհ և շվեդ գործընկերների հետ է զրուցել. անդրադարձել են ԼՂ իրավիճակին
ՀՀ ու ՌԴ արտգործնախարարները քննարկել են եռակողմ հայտարարության կետերի իրականացման ընթացքը
թեգերը:
Սերգեյ Լավրով, Արա Այվազյան, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ