08:20 21 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.19
  • GBP711.08
  • EUR629.57
  • RUB7.08
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
98810

Միքայել Մինասյանը նոր տեսանյութ է հրապարակել` հայտնելով, որ ՀԱՊԿ–ն առաջարկել է դիմել իրեն, սակայն Հայաստանն այդպես էլ ոչինչ չի արել։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Պատերազմից 26 օր առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նամակ է գրել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին` կցելով փաստաթղթերի փաթեթ, որտեղ առաջարկվում էր ՀԱՊԿ շրջանակներում ռազմական շտաբային զորավարժություններ անցկացնել։ «Requiem 5. Երազանքներ» խորագրով հերթական տեսագրությունում ասում է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Նա խոստանում է հաղորդումից հետո հրապարակել այդ նյութերը։

«Զասը նամակում նկարագրում է այն պատերազմը, որին պետք է պատրաստվի Հայաստանը, և կոչ է անում ՀԱՊԿ–ին դիմել պատերազմը սկսվելուց առաջ, որովհետև, ըստ այդ փաստաթղթի, Հայաստանն անկարող էր դիմանալ պատերազմին, որը նկարագրված էր ՀԱՊԿ գաղտնի նամակում»,- ասում է Մինասյանը։

Նրա խոսքով` Զասի նամակում նկարագրված է, որ Հայաստանում 2019-ից գործում են գաղտնի գործակալական ցանցեր՝ ահաբեկիչներից բաղկացած, որոնք պատրաստվում էին և պատրաստվել են պատերազմի ժամանակ անել ինֆորմացիոն և ռազմական «տեռակտներ». ԱԱԾ-ն պետք է նրանց իդենտիֆիկացներ և չեզոքացներ։ Բացի այդ, ըստ Մինասյանի, այդ նույն նամակում գրված է, որ 2018-ից սկսած՝ խախտվել է ռազմական բալանսն ի օգուտ Ադրբեջանի, իսկ Նախիջևանի դիրքային զիջումները ռազմավարական խնդիր են առաջացրել Հայաստանի և Արցախի անվտանգության համար։

Այդ նամակում նկարագրված է նաև, որ Հայաստանն արդեն 2 տարի է, ինչ տանուլ է տալիս ինֆորմացիոն և դիվանագիտական պատերազմը, և սպասվում է խայտառակ պարտություն։ Նշվում է նաև, որ Հայաստանն ու Արցախը կռվելու են Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ինչպես նաև Սիրիայից և ուրիշ երկրներից ներգրավվելու են վարձկանների։

«Որ այդ նամակները կարդաք, կտեսնեք` Նիկոլ Փաշինյանը գիտեր՝ ինչ է լինելու։ Վստահ եմ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նամակը և կից փաստաթղթերը դիվանագիտական զգուշացումներ են։ Այն, ինչ գրված էր, գրեթե 99 տոկոսով կատարվեց։ Դա ուղիղ մեսիջ էր Հայաստանի իշխանություններին ՀԱՊԿ դիմելու, քանի որ դրա տակից դուրս չեք գալու։ Ինձ հիմա մեկ հարց է հետաքրքրում` ինչո՞ւ չդիմեցին ՀԱՊԿ-ին»,–ասում է Մինասյանը։

Նրա խոսքով` հնարավոր բացատրությունը, թե ՀԱՊԿ-ը չէր միացնի ամբողջ մեխանիզմը, չի ընդունվում, որովհետև թող դիմեին, ՀԱՊԿ–ն էլ չօգներ։ Մինասյանը նշեց` եթե իշխանությունը պատասխանի, թե պատերազմը ՀՀ տարածքները չի ներգրավել, նույնպես սուտ է, քանի որ պետք է այդ մասին միայն հարցնել Գեղարքունիքի, Սյունիքի բնակիչներին։

Հիշեցնենք, որ պատերազմի օրերին Հայաստանի` ՀԱՊԿ–ին դիմելու հարցը հաճախ էր շոշափվում։ Սեպտեմբերի 30-ին Փաշինյանը հայտարարեց` Հայաստանը չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ–ին, քանի որ ՀՀ ԶՈւ–ն կարող է պաշտպանել երկրի անվտանգությունը։

Ըստ թեմայի

«Հո չենք գողանալու, բերենք». Ալեն Սիմոնյանը գիտի Միքայել Մինասյանի տեղը
Միքայել Մինասյանին չեն կալանավորի. դատարանը որոշում է կայացրել
Միքայել Մինասյանը մտավորականներին կոչ է անում չվախենալ քաղաքական պահանջներից
թեգերը:
Պատերազմ, Միքայել Մինասյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ