03:56 20 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.31
  • GBP706.73
  • EUR629.40
  • RUB7.04
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (794)
390 0 0

ԱԳՆ–ն Արման Թաթոյանի հարցմանն է պատասխանել` սահմանազատման աշխատանքների մասին մանրամասներ ներկայացնելով։

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Ներկայումս ընթացող միջոցառումների իրականացումը չի առնչվում կարգավիճակային հարցերին, չի կարող մեկնաբանվել որպես սահմանագծման և սահմանազատման շուրջ վերջնական համաձայնություն կամ գոյություն ունեցած վարչական սահմանների մեխանիկական հաստատում։ Նման մեկնաբանություն է տրամադրել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` ի պատասխան Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական հարցման։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ԱԳՆ–ի պատասխանն ամբողջությամբ։

ԱԳՆ–ն հայտնում է, որ պետական սահմանների սահմանագծումը (դելիմիտացիան) և սահմանազատումը (դեմարկացիան) հաջորդաբար իրականացվող երկկողմ միջազգային գործընթացներ են, որոնք պահանջում են համատեղ հանձնաժողովի առկայություն և դրա շրջանակներում մասնագիտական քննարկումների և բանակցությունների անցկացում։ Վերոնշյալ գործընթացների առաջնային պայման է սահմանակից պետությունների միջև երկկողմ բնականոն, այդ թվում` դիվանագիտական հարաբերությունների առկայությունը:

Միջազգային պրակտիկայում՝ այդ գործընթացներն իրականացնելու նպատակով ձևավորվում է երկկողմ միջկառավարական հանձնաժողով (երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչների գլխավորությամբ)՝ բաղկացած պետական շահագրգիռ մարմինների (արտաքին քաղաքական, պաշտպանության և անվտանգության ոլորտներից) ներկայացուցիչներից և փորձագետներից (մասնավորապես՝ գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտից)։

Պատգամավորն առաջարկում է աշխատանքային խումբ գործուղել Սյունիք՝ սահմանազատումը վերահսկելու

«Նման հանձնաժողովների աշխատանքների առաջին փուլը, որպես կանոն, ավարտվում է առանձին երկկողմ համաձայնությամբ՝ սահմանագծման իրավական հիմքերի շուրջ, հետագայում՝ սահմանագծման ավարտից հետո, նաև սահմանազատման գործընթացի համատեղ իրականացման շուրջ։ Հանձնաժողովի կողմից երկկողմ գործընթացի բարեհաջող ավարտից հետո կնքվում է 2 պետությունների միջև սահմանի մասին համաձայնագիր, որով արձանագրվում է սահմանային հարցերում բոլոր խնդիրների լուծված լինելու հանգամանքը»,–նշված է ԱԳՆ–ի պատասխանի մեջ։

Նշվում է նաև, որ նախքան վերոնշյալ գործընթացների մեկնարկը և դրանց բարեհաջող ավարտը՝ պետական սահմանի երկայնքով մարտական հերթապահություն իրականացնելու նպատակով ԶՈւ–ի կամ սահմանապահ զորքերի տեղակայումը բացառապես պաշտպանական և անվտանգային բնույթի միջոցառում է։

Հիշեցնենք, որ Սյունիքում սահմանազատման աշխատանքների հետ կապված բավական բուռն քննարկումներ են ընթանում։ Հարցն այն է, որ ադրբեջանցիները հայտնվում են այս կամ այն գյուղում և բնակիչներին ժամանակ տալիս այս կամ այն տարածքը լքելու։

Արդեն հայտնի է, որ Որոտանի տներից որոշները կմնան Ադրբեջանին, Շուռնուխում գտնվող 12 տների ճակատագիրը նույնպես պարզ չէ։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (794)

Ըստ թեմայի

Սահմանազատումը կատարվում է որոշակի փաստաթղթային հիմքերի վրա. ԱԽ քարտուղար
Սահմանազատումից հետո Շուռնուխի 12 տները ադրբեջանական տարածքում են մնում. տեսանյութ
«Գորշ գոտի». սահմանազատման վիճարկելի հարցերը կարելի է առժամանակ սառեցնել. տեսանյութ
թեգերը:
Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), ՀՀ ՄԻՊ, Դեմարկացիա

Գլխավոր թեմաներ