08:55 19 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.19
  • GBP706.58
  • EUR629.92
  • RUB7.03
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
288 0 0

Կուսակցությունը բոլոր հնարավոր միջոցներով ներգրավելու է միջազգային գործընկերներին՝ ռազմագերիների վերադարձի, զոհվածների աճյունների փոխանակման հարցերով։

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. Գործող վարչախմբի հետ քաղաքական քննարկումներում ՀՀԿ մասնակցությունը բացառվում է։ Նման հայտարարություն է արել ՀՀԿ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնակայանում երեկ՝ դեկտեմբերի 29-ի երեկոյան, տեղի է ունեցել կուսակցության գործադիր մարմնի նիստ։ Այն նախագահել է Սերժ Սարգսյանը։ 

«Քննարկվեց երկրում ստեղծված իրավիճակը՝ Հայաստանին և Արցախին սպառնացող նոր մարտահրավերների և շարունակաբար սեղմվող աշխարհաքաղաքական միջավայրի համատեքստում»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀԿ գործադիր մարմինը վստահ է, որ պետության վերականգնման անկյունաքարային քայլը գործող կառավարության անհապաղ հեռացումն է։

Կուսակցության հետագա անելիքների մասին որոշումներն ինչպես առանձին, այնպես էլ Հայրենիքի փրկության շարժման շրջանակներում կկայացվեն հաջորդ տարեսկզբին։

Ընդգծվել է, որ կուսակցության միջազգային գործընկերներին ներգրավման անհրաժեշտությունը՝ ռազմագերիների, պատանդների եւ զոհվածների աճյունների փոխանակման հարցերով։

Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել Facebook-ի իր պաշտոնական էջում՝ նշելով, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն։ Նա հրավիրել էր խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։

Փաշինյանի առաջարկն այս պահի դրությամբ ընդունել են միայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

Ըստ թեմայի

Արմեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են
«Save եմ արել, հանձնաժողովին պետք կգա». Մարուքյանը` Սերժ Սարգսյանի ձայնագրության մասին
Սերժ Սարգսյանի գրասենյակի համար հասկանալի չէ` ինչպես է զրույցը հայտնվել համացանցում
թեգերը:
Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)

Գլխավոր թեմաներ