16:55 24 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
31420

Վազգեն Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանն ու Արթուր Վանեցյանը հանդիպել են ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ հանդիպման ժամանակ ընդդիմադիր գործիչները հայտնել են իրենց մտահեգությունները։ Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածուն` Վազգեն Մանուկյանը։

Արա Այվազյանը քիչ առաջ հանդիպում էր Վազգեն Մանուկյանի, Իշխան Սաղաթելյանի և Արթուր Վանեցյանի հետ։

«Նախարարին հայտնեցինք մեր մտահոգությունները և որոշ բացատրություններ ստացանք։ Առաջիկայում սպասվում է հանդիպում նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ։ Հանդիպումներից հետո կամփոփենք և հայտարարությամբ հանդես կգանք»,–ասաց Սարգսյանը։

Իսկ թե երբ է նախատեսված ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ հանդիպումը` Մանուկյանը պատասխանեց, որ երբ հայտնի լինի` կհայտնեն այդ մասին։

Լրագրողների հարցին, թե Արա Այվազյանի հետ հանդիպման ժամանակ հնչած պատասխանները բավարարե՞լ են իրենց, Մանուկյանը պատասխանեց, որ իրենց հարցերի պատասխանները ստացել են, որոշները բավարարել են, որոշները` ոչ։

Հիշեցնենք, որ երեկ Վազգեն Մանուկյանը բաց նամակով դիմել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանին ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին:

Նա վերոհիշյալ պաշտոնատար անձանցից պահանջել էր այսօր` հունվարի 9-ին, հանդիպել Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների հետ։ Մանուկյանը հավելել էր, որ հունվարի 11-ին նախատեսված Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման հետ կապված բազմաթիվ մտահոգություններ և տագնապներ կան քաղաքական-հասարակական լայն շրջանակներում:

Վազգեն Մանուկյանը կոչով դիմել է զինված ուժերին` ապահովել երկրի ու ժողովրդի անվտանգությունը

Ըստ թեմայի

Ինչու ընդդիմությանը չհաջողվեց շատ հարցերում հասնել հաջողության. քաղտեխնոլոգի դիտարկումները
Անպատժելիության մթնոլորտի հետևանքը. ի՞նչ են սպասում իշխանականներն ընդդիմությունից
Բողոքի ակցիա, երթ, լեզվակռիվ. ընդդիմությունը երթով եկավ կառավարության մոտ. տեսանյութ
թեգերը:
Նախարար, Օնիկ Գասպարյան, Վազգեն Մանուկյան, ընդդիմություն

Գլխավոր թեմաներ