11:34 23 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
155601

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը տևել է գրեթե 4 ժամ։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Ցավոք սրտի Ղարաբաղյան հակամարտությունը մինչ օրս չի կարգավորվել։ Չնայած հաջողվել է կրակը դադարեցնել, բայց շատ չլուծված հարցեր կան, որոնք լուծումներ են պահանջում։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումից հետո։

Նա նշել է, որ, ցավոք, այսօրվա բանակցությունների ժամանակ այդպես էլ չի հաջողվել լուծել գերիների հարցը, որը, ՀՀ վարչապետի բնութագրմամբ, ամենազգայուն հարցն է հայկական կողմի համար։ Փաշինյանն ասաց, որ չնայած հայտարարվել է, որ այդ ուղղությամբ պետք է աշխատանքներ կատարվեն, սակայն եռակողմ հայտարարության 8-րդ կետը ոչ ամբողջությամբ է կյանքի կոչվում։

Նա հույս է հայտնել, որ սեղմ ժամկետներում կողմերին կհաջողվի կոնկրետ որոշման հանգել։

Հիշեցնենք, որ հանդիպման ընթացքում կողմերը նախատեսում էին քննարկել Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև գերիների վերադարձի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը:

Անդրադառնալով հանդիպման արդյունքների վերաբերյալ երեք կողմերի հայտարարությանը՝ Փաշինյանը նշել է, որ տնտեսական համագործակցության զարգացման պայմանավորվածությունները կարող են «փոխել ողջ տարածաշրջանի դիմագիծը և հանգեցնել անվտանգության առավել հուսալի երաշխիքների»:

Հայաստանը Ադրբեջանի տարածքով ՌԴ–ի հետ երկաթուղային հաղորդակցություն կունենա. Ալիև

«Մենք պատրաստ ենք կառուցողական աշխատել այդ ուղղությամբ, բայց մեկ հանդիպման ընթացքում հնարավոր չէ քննարկել բոլոր հարցերը։ Հուսով եմ ՝ առաջ կընթանանք»,– հավելել է վարչապետը։

Հիշեցնենք, որ բանակցությունները տևել են գրեթե 4 ժամ, հանդիպման արդյունքում համատեղ նոր եռակողմ հայտարարություն է ստորագրվել:

Ըստ թեմայի

Ի՞նչ են պահանջում Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց հավաքվածները. հայտնի է պահանջագրի տեքստը
Մոսկվայում ավարտվել է Փաշինյան–Պուտին–Ալիև եռակողմ հանդիպումը. ի՞նչ են քննարկել նրանք
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը ԼՂ հարցով նոր հայտարարություն են ստորագրել
թեգերը:
Արցախ, Մոսկվա, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ