17:32 20 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.19
  • GBP711.08
  • EUR629.57
  • RUB7.08
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
572 0 0

ՀՀ կառավարությունում Գրիգորյանը համակարգում է տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի ու Եվրասիական միության հետ ։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խումբը Հայաստանից կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այդ մասին Sputnik Արմենիային տեղեկացրեցին Գրիգորյանի աշխատակազմից։

2018-ի իշխանափոխությունից հետո նշանակվելով փոխվարչապետ՝  Մհեր Գրիգորյանը համակարգում է տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի (մասնավորապես՝ գազի գնի վերաբերյալ բանակցություններ է վարում) և Եվրասիական միության հետ։ Բացի դա, փոխվարչապետը համակարգում է ֆինանսական համակարգի զարգացման հետ կապված հարցերը։

Ռուսաստանի կողմից խմբի համանախագահ կարող է դառնալ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը վերջերս էր այցելել Հայաստան ու հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հիշեցնենք, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին հայտարարությունն ընդունվել է հունվարի 11-ին՝ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում։

Եռակողմ աշխատանքային խումբը Ղարաբաղում կզբաղվի բնականոն կյանքի վերականգնման հարցերով

Ըստ թեմայի

Եթե Ռուսաստանի օգնությունը չլիներ, շատ վատ հետևանքներ կունենայինք. Միքայել Համբարձումյան
«Քննարկումը բացառապես թշնամու օրակարգի շուրջ էր». Մարուքյանը` Մոսկվայի հանդիպման մասին
Փաշինյանն ու Ալիևը միմյանց ձեռք չեն սեղմել. ինչպես է մեկնարկել եռակողմ հանդիպումը ՌԴ-ում
թեգերը:
Արցախ, Եռակողմ հայտարարություն, Մհեր Գրիգորյան

Գլխավոր թեմաներ