02:14 25 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
155 0 0

ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանի խոսքով` Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ Ռուսաստանը եղել է, կա և կմնա մեր հիմնական գործընկերը։

«Փաշինյանը կա՛մ չի տիրապետում իրավիճակին, կա՛մ չի հասկանում` ինչ է կատարվում, կա՛մ լուռ համաձայնվում է Ալիևի հետ». Աբովյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը շնորհակալ է ՌԴ-ին` իր միջնորդական գործունեության համար, քանի որ, ըստ նրա, նախօրեին Ռուսատանը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ եղել է, կա և կմնա մեր հիմնական գործընկերը, որը նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում միջնորդական առաքելություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը` մեկնաբանելով նախօրեին Մոսկվայում ստորագրած կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հայտարարության տեքստը։

Պատգամավորի խոսքով` հետպատերազմյան շրջանում ծագած հարցերի վերաբերյալ հիմնական բանակցություններն ընթանում են Ալիևի և Փաշինյանի միջև, և հարց է առաջանում` ինչ է արել կամ ինչ չի արել Փաշինյանը, որ եռակողմ հայտարարությունն ավելի շատ տնտեսական ժողովի արդյունքում ստորագրված փաստաթուղթ է հիշեցնում, քան հետպատերազմյան ժամանակաշրջանում հակամարտող կողմերի հանդիպման ամփոփագիր։ Հայտարարության տեքստում որևէ խոսք չկա գերիների վերադարձի, ԱՀ կարգավիճակի, ԱՀ տարածքային ամբողջականության վերականգման մասին

«Ինձ մոտ տպավորություն է, որ Փաշինյանը կա՛մ չի տիրապետում իրավիճակին, կա՛մ չի հասկանում` ինչ է կատարվում, կա՛մ լուռ համաձայնվում է Ալիևի հետ։ Ուրիշ բացատրություն չեմ կարող գտնել և դրա հետ մեկտեղ ևս մեկ անգամ շեշտում եմ, որ այս ամենի մեջ Ռուսաստանի դերակատարությունն ընդամենը միջնորդական է, ինքը պարզապես վերահաստատում է Ալիևի և Փաշինյանի պայմանավորվածությունները»,- ասաց Աբովյանը։

Թե որքանո՞վ է իրատեսական հայտարարության կետերի իրագործումը, Աբովյանը դժվարանում է պատասխանել, փոխարենն առաջարկում է հարցն անձամբ Փաշինյանին ուղղել։

Եռակողմ աշխատանքային խումբը կզբաղվի տարածաշրջանում բնականոն կյանքի վերականգնման հարցերով

Հիշեցնենք` 2021–ի հունվարի 11–ին Մոսկվայում կայացած եռակողմ` Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպման ժամանակ ԼՂ զարգացման թեմայով նոր հայտարարություն ընդունվեց, որով նախատեսվում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծել։ 

ՀՀ վարչապետը մոսկովյան հանդիպումից առաջ Facebook-ի իր էջում գրել էր, որ հանդիպման շրջանակում քննարկվելու է նաև գերիների վերադարձի հարցը։ Հանդիպումից հետո, սակայն, Փաշինյանը հայտնեց, որ, ցավոք, չի հաջողվել խնդրի կարգավորման ուղղությամբ բանակցել։

Ըստ թեմայի

Եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է. Պուտին
Փաշինյանն ու Ալիևը միմյանց ձեռք չեն սեղմել. ինչպես է մեկնարկել եռակողմ հանդիպումը ՌԴ-ում
Մոսկվայում ավարտվել է Փաշինյան–Պուտին–Ալիև եռակողմ հանդիպումը. ի՞նչ են քննարկել նրանք
թեգերը:
Ռուսաստան, Արման Աբովյան, Եռակողմ հայտարարություն

Գլխավոր թեմաներ