12:21 16 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
12310

«Հանրապետություն» կուսակցության նախագահը լրագրողներին հայտնեց, թե ինչ են քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին հրավիրել էր կառավարություն` երկրի առջև ծառացած խնդիրների մասին զրուցելու։ Լրագրողների հետ զրույցում Սարգսյանը մանրամասներ հայտնեց հանդիպումից` ասելով, որ հիմնականում խոսել են տնտեսության մասին։

«Խոսել ենք նաև գերիների, ճանապարհների, Լարսի միջանցքի, երկաթգծի խնդիրների մասին։ Նախկինում երկաթգծի միջոցով մենք աշխատել ենք Իրանի և Թուրքիայի հետ` վարչապետն այդ փորձն էր ուզում իմանալ»,–ասաց Սարգսյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե որքանո՞վ է Սարգսյանը կողմ տարածաշրջանում տնտեսական և ճանապարհների ապաշրջափակմանը։ Ի պատասխան Սարգսյանը նշեց, որ չկա որևէ ժողովուրդ, որը կուզենա շրջափակված ապրել` ցանկացած ապաշրջափակման պետք է «Այո» ասել։ Սակայն, ըստ նրա, կան բազմաթիվ հարցեր, որոնք պետք է քննարկվեն։

Արամ Սարգսյանը նշեց, որ սովետական ժամանակաշրջանում էլ, երբ Բաքու–Երևան գնացքն էր անցնում Մուրացանի «Գևորգ Մարզպետունին» կարդալուց հետո քարերով հարվածում էին դրանց։ Նրա խոսքով` իր ծնողներին մի անգամ կանչել են ոստիկանություն, քանի որ եղբայրն էր նման բան արել։

«Հոգեբանական, ազգային խնդիր կա, սակայն ամբողջ հարցն այն է, որ ո՛չ Ադրբեջանն է այդ տարածքից հեռանալու, ո՛չ էլ մենք։ Պետք է փորձենք իրավիճակները հարթել, և մեզ համար շահեկան կլինի, որ ուժեղ պետություն և տնտեսություն ունենանք։ Ադրբեջանը մեզ չէր հաղթի, եթե Թուրքիան չօգներ ու գերժամանակակից զենքեր չունենար, ուստի մենք էլ պետք է այդպես անենք»,–ասաց Սարգսյանը։

Վարչապետը շարունակում է քննարկումները քաղաքական ուժերի հետ. ում հետ է հանդիպել այս անգամ

Անդրադառնալով պատերազմի ելքին` Սարգսյանը նշեց, որ եթե խոսում ենք մեր անկախության, ինքնիշխանության մասին, որը որոշակիորեն զիջել ենք ՌԴ–ին, ապա Ադրբեջանը «դեռ տաք է», քանի որ ոչ միայն ՌԴ–ին, այլև Թուրքիային է զիջել։

Տնտեսական կապերի ապաշրջափակումը «թոզփչոցի» է. տնտեսագետը զգուշացնում է վտանգների մասին

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել էին։ Ավելի քան 3 ժամ տևած եռակողմ հանդիպումից հետո երեք երկրների ղեկավարները հայտարարել էին, որ աշխատանքային խումբ կստեղծվի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելուն աջակցելու նպատակով։

Ըստ թեմայի

Հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել․ ՊՆ
Գարեգին Բ–ն Արցախի հուշարձանների խնդրով դիմել է կրոնական առաջնորդներին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին
«Պարոն վարչապետ, դա՞ էր ձեր փրկած կյանքը». ժամկետային զինծառայողների ծնողները բողոքում են
թեգերը:
տարածաշրջան, Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, ապաշրջափակում, Նիկոլ Փաշինյան, Արամ Սարգսյան

Գլխավոր թեմաներ