12:26 23 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
10001

ԲԴԽ անդամի թեկնածուի հետ հանդիպմանը ոչ բոլոր ԼՀԿ–ականներն են ներկա եղել, և նրա թեկնածության մասին որոշում կայացնելու համար լրացուցիչ քննարկում կլինի։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդիպել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանի հետ, և ըստ ԼՀԿ–ական պատգամավոր Անի Սամսոնյանի, բոլոր հարցերին տրվել են սպառիչ, անկեղծ պատասխաններ։ Սամսոնյանը լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովում կայացած հանդիպումից հետո։

Հունվարի 13-ին նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում կառաջադրի իր թեկնածությունը:

«Ինչպես Ջհանգիրյանի, այնպես էլ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանի հետ հանդիպումներն անցել են կառուցողական, հարցուպատասխանի մթնոլորտում։ Մեր խմբակցության անդամներն ինչ հարցեր ունեին՝ տվեցին` ստանալով պարզաբանումներ»,–ասաց Սամսոնյանը։

Նրա խոսքով` հանդիպմանը խմբակցության բոլոր անդամները ներկա չեն եղել, և Ջհանգիրյանի թեկնածության մասին որոշում կայացնելու համար լրացուցիչ քննարկում կլինի։

Հարցին, թե շատերն ասում են, որ Ջհանգիրյանն արդեն տարիքով մեծ է, և նշանակվելուց հետո թոշակի է անցնելու (խմբ. նա 65 տարեկան է) Սամսոնյանը պատասխանեց, որ այդ խնդիրը նույնպես քննարկել են։

ԼՀԿ–ական պատգամավորը նշեց, որ Ջհանգիրյանը ներկայացրել է օրենքի հոդվածներ, որոնց համաձայն` որևէ խնդիր չկա իր առաջադրվելու դեպքում։

«Լուսավոր Հայաստանը» վարչապետի իր թեկնածուն ունի. նրանք չեն միանում ընդդիմությանը

Սամսոնյանը նշեց, որ տարիքային շեմի հարցը քննարկել են նաև իրենց խմբակցության իրավաբան պատգամավորներով, և հասկացել են, որ ընդամենը մեկնաբանության հարց կա այդտեղ, և օրենքի կոշտ խախտում չկա։

Նա իր խոսնքն ամփոփեց` ասելով, որ որոշում կայացնելուց առաջ քննարկելու են Ջհանգիրյանի կենսագրությունը, բարեվարքությունը։

Հիշեցնենք, որ ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրվելու համար թեկնածուին անհրաժեշտ է ԱԺ պատգամավորների թվի 3/5-ից ավելի «կողմ» ձայներ:

Ըստ թեմայի

«Լուսավոր Հայաստանը» Փաշինյանի հրաժարականի պահանջով խորհրդարանական լսումներ կանցկացնի
Վճռաբեկ դատարանի 9 դատավորներից 6-ը հրաժարվել են մասնակցել ԲԴԽ անդամի ընտրությանը
«Պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ ազնիվ պրոֆեսիոնալներ». ԲԴԽ նախագահի կոչը
թեգերը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ), Անի Սամսոնյան, Գագիկ Ջհանգիրյան

Գլխավոր թեմաներ