22:47 15 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
94 0 0

ՀՀ արտգործնախարարն ԱԺ–ում հանդիպման ժամանակ հայտնեց, որ ադրբեջանական կողմը խախտում է հատկապես 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին և 8-րդ կետերը։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Հայաստանը` որպես եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմ, խիստ մտահոգված է Ադրբեջանի կողմից առանցքային դրույթների շարունակական խախտումներով։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։

«Հրադադարի վերջին լուրջ խախտումը տեղի է ունեցել երեկ, որի հետևանքով մեկ վիրավոր զինվոր ունենք։ Մենք կիսում ենք Արցախի ՊԲ–ի և ԱԳՆ–ի հայտարարությունները, որով խստորեն դատապարտում էին ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները»,–ասաց նախարարը։

Այվազյանի խոսքով` ադրբեջանական կողմը խախտում է հատկապես 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին և 8-րդ կետերը, ըստ որոնց` կողմերը պետք է մնան իրենց զբաղեցրած տեղերում, դադարեցնեն կրակն ու վերադարձնեն գերիներին։ Նախարարը նշեց` որոշ դեպքերում այս խախտումները եղել են կապակցված, օրինակ` Հադրութի շրջանի Հին թաղեր և Խծաբերդի ուղղությամբ հարձակումը, որի ժամանակ 64 զինվոր գերի վերցրին։

Արտգործնախարարն անդրադարձավ նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած պատմամշակութային կոթողներին` ասելով, որ քայլեր պետք է ձեռնարկվեն դրանք պահպանելու ուղղությամբ։ Սակայն, ըստ նախարարի, մինչ այժմ միջազգային հանրության` մշակութային կառույցների պահպանման ցանկացած քայլ հանդիպում է Ադրբեջանի դիմադրությանը։

Նշենք, որ երեկ Արցախի ՊԲ–ն հայտնել էր` հունվարի 13-ին` ժամը 12:00-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից արձակված կրակոցի հետևանքով N զորամասի մարտական դիրքում որովայնի շրջանում հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Կիրակոսյանը: Նրան վիրահատել են, կյանքին վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Ըստ թեմայի

ԱԳ նախարար Արա Այվազյանը Կիպրոսի գործընկերոջ հետ քննարկել է Արցախի թեման
Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը մի շարք հարցեր են քննարկել
Ընդդիմության առաջնորդները հանդիպում են ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ
թեգերը:
Ադրբեջան, Արա Այվազյան, Եռակողմ հայտարարություն

Գլխավոր թեմաներ