09:52 19 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.19
  • GBP706.58
  • EUR629.92
  • RUB7.03
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
153 0 0

Պաշտոնական Երևանը, քաղաքագետի կարծիքով, կարող է ուշադրություն դարձնել մի քանի ոլորտների վրա՝ Մոսկվայի հետ փոխգործակցության արդյունավետությունը բարձրացնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Հայաստանը պետք է վերափոխի հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ պահպանելով բազմավեկտորությունը արտաքին քաղաքականության մեջ, Sputnik Արմենիային ասել է քաղաքագետ Արթուր Աթաևը։

Աթաևի խոսքով՝ ժամանակին Հայաստանում որոշ պատգամավորներ հանդես են եկել երկրի զարգացման եվրոպական կամ արևմտյան ուղղության օգտին: Պատերազմի ֆոնին նրանք կտրուկ փոխեցին իրենց ռազմավարությունը, սկսեցին հանդես գալ ռուս-հայկական հարաբերությունների ուժեղացման օգտին։

«Կարծում եմ, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ բազմավեկտորության պահպանման հետ միասին հարկավոր է Ռուսաստանի հետ համագործակցության վերափոխում և առավել գործուն, իրական և արդյունավետ համագործակցություն։ Ինձ համար Փաշինյանի իշխանության գալուց հետո հայ-ռուսական հարաբերությունները թուլացրած նշանակալի քայլ էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցելու որոշումը։ Դա այն բանի խորհրդանիշն էր, որ ռազմական ու ռազմավարական ոլորտում ռուսական գործոնն այդքան էլ կարևոր և պետքական չէ։ Դա սխալ ռազմավարություն էր»,-ասաց Աթաևը։

Թուլացել է Երևանի և Մոսկվայի միջև մասնագետների պատրաստման հարցում փոխգործակցությունը։ Այս ամենը՝ Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցության ուժեղացման ֆոնին, հատկապես ռազմական կադրերի պատրաստման ոլորտում։

«Հաշվի ենք առել բոլոր սպառնալիքները»․ ինչպիսին կլինի Ռուսաստանի նոր օդային զենքը

Աթաևը կարծում է, որ բացի այդ, պետք է զարգացնել հարաբերությունները ոչ միայն պետական մակարդակում, այլև երկու երկրների տարածաշրջանների, քաղաքների միջև:

Երրորդ ուղղությունը, որը, քաղաքագետի կարծիքով, պետք է օգտագործել, խոշորագույն սփյուռքներից մեկի՝ Ռուսաստանի հայ համայնքի ներուժն է ։

«Սփյուռքն իրեն այնքան էլ, մեղմ ասած, հարմարավետ չի զգում Երևանում։ Հայաստանում իշխանությունների և Ռուսաստանում սփյուռքի օտարման գործոն կա», - նշեց Աթաևը։

Հնարավոր փոխգործակցության ևս մեկ մակարդակ է փորձագետների պատրաստումը։ Կան հատուկենտ ռուս փորձագետներ, որոնք զբաղվում են, գլուխ են հանում Հայաստանի ներքաղաքական, արտաքին քաղաքական դաշտերից։ Եվ Հայաստանում նույնպես հատուկենտ փորձագետներ կան, որոնք գիտեն Ռուսաստանը։

«Նրանք պարզապես չկան, մենք դրանում համոզվեցինք, երբ Ռուսաստանի առաջատար տեղեկատվական պարբերականներում փորձագիտական կարծիքը շատ «ջրիկ» էր։ Մենք չգիտենք ներհայկական իրողությունները, հետ մնացած պահեր կան։ Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանն աճեցրել է այդ պոտենցիալը»,-ասաց Աթաևը։

Հիմա, նրա խոսքով, փորձագետներն ազդեցություն ունեն քաղաքական գործիչների վրա, հատկապես երբ փորձագիտական կարծիքները շատ են և հիմնավորված։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Ըստ թեմայի

Ուկրաինայի գրողների միությունը չի հրատարակի հայ և ռուս հեղինակների գործերը․ ո՞րն է պատճառը
Հայ և ռուս սահմանապահները հսկում են Գորիս-Կապան ճանապարհի անվտանգությունը. տեսանյութ
Ո՞վ կգլխավորի հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խումբը Հայաստանից
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ