09:11 25 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.45
  • GBP745.61
  • EUR640.37
  • RUB7.16
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (810)
104 0 0

Ադրբեջանում հայ ժողովրդի մասին խոսում են ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով, խորացնում հայատյացությունն ու թշնամանքի քարոզը։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումը պետք է իրականացվի ՀՀ քաղաքացիների ու առաջին հերթին սահմանային բնակավայրերի բնակիչների՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների բարձր երաշխավորմամբ. նշված է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի Facebook-ի պաշտոնական էջում։

«Հայաստանի Հանրապետության պետական կառավարման բարձրագույն մարմինների գործողությունների կամ որոշումների հիմքում պետք է լինի այն, թե որքանով է այդ գործողությամբ կամ որոշմամբ մեր երկրում ապահովվում իրավունքի գերակայությունը: Սա իր հերթին նշանակում է Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդու կյանքի, սեփականության ու մյուս բոլոր իրավունքների ամուր երաշխիքներ, բոլոր ռիսկերի ապահովագրմամբ դրանց լիարժեք պաշտպանություն իրական կյանքում»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՄԻՊ-ի դիտարկմամբ՝ սկզբունքային կարևորության հարց է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի ու հունվարի 11-ի եռակողմ հայտարարության դրույթներն իրականացնելիս պարտադիր հաշվի առնվի Արցախում հայերի նկատմամբ ադրբեջանական իշխանությունների իրականացրած էթնիկ զտումների քաղաքականությունը։ Ըստ պաշտպանի՝ այն ոչ միայն շարունակում է, այլ նաև հայատյացությունն ու թշնամանքի քարոզն օրեցօր խորանում է։ Ադրբեջանում հայ ժողովրդի մասին խոսում են ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով:

«Բացարձակ դատապարտելի է ՀՀ քաղաքացիների ուղղված բռնության սպառնալիքներով ու ահաբեկելու դիրքերից խոսելու կամ պահանջներ ներկայացնելու որևէ փորձ. դա ուղիղ ոտնահարում է մարդու իրավունքների միջազգային իրավունքը և կոպտորեն խախտում նրանց միջազգայնորեն ճանաչված ու ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները»,- ընդգծվում է պաշտպանի հայտարարության մեջ։

Երկաթուղային հաղորդակցության սխեման Հարավային Կովկասում` ապաշրջափակումից հետո

Ըստ նրա՝ եթե միջազգային ակտի որևէ դրույթ կարճաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում հանգեցնելու է Հայաստանի բնակիչների իրավունքները խախտող գործողությունների կամ որոշումների, ապա դրանք չեն կարող ունենալ որևէ իրավական ուժ։ Այդպիսով, կխախտվի իրավունքի գերակայությունը ու հետևաբար նաև՝ ՀՀ Սահմանադրությունը:

Պաշտպանը շեշտում է՝ սրանք մեր պետության պարտավորություններն են Հայաստանում ապրող յուրաքանչուր մարդու նկատմամբ, «որոնք ուղիղ հետևում են իր իսկ ստորագրած ու վավերացրած միջազգային պայմանագրերից»:

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (810)

Ըստ թեմայի

Տնտեսական կապերի ապաշրջափակումը «թոզփչոցի» է. տնտեսագետը զգուշացնում է վտանգների մասին
Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի դուռը. Դանիելյանը`ապաշրջափակման մասին
Ցանկացած ապաշրջափակման պետք է «այո» ասել. Արամ Սարգսյանը վարչապետի մոտ էր
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Եռակողմ հայտարարություն, ՀՀ ՄԻՊ

Գլխավոր թեմաներ