12:34 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
99 0 0

Պատգամավորական մանդատը վայր դրած իմքայլական պատգամավոր Տիգրան Կարապետյանին փոխարինեց «Իմ քայլը» դաշինքից առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուն։ Վերջինս, սակայն, օրերս հայտարարել էր խմբակցությունը լքելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ազգային ժողովը նոր պատգամավոր ունի` «Իմ քայլը լքած» Աննա Գրիգորյանը զբաղեցրեց պատգամավորի մանդատը վայր դրած «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Կարապետյանի տեղը։ ԱԺ նիստի սկզբին հայտնեց ԱԺ նախարար Արարատ Միրզոյանը։

«Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավոր Տիգրան Կարապետյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը։ Ըստ որի` մանդատը տրվում է «Իմ քայլը» դաշինքի թիվ 12 տարածքային ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Աննա Գրիգորյանին»,–ասաց Միրզոյանը։

Աննա Գրիգորյանն ԱԺ ամբիոնից հնչեցրեց մանդատը ստանալու երդման տեքստը:

Հիշեցնենք, որ 2020-ի դեկտեմբերի 18-ին Տիգրան Կարապետյանը հայտնել էր, որ վայր է դնում պատգամավորական մանդատը։ Նա ֆեյսբուքյան իր էջում, դիմելով սյունեցիներին, գրել էր, թե մանդատ իրենց քվեով նրանք տվեցին իրեն, և նրանց իսկ պահանջով էլ վայր է դնում այն։ «Մենք հուսահատվելու իրավունք չունենք: Մենք պարտավոր ենք վերագտնելու մեր ուժն ու ոգին և ապրելու։ Սյունիքը եղել է, կա և լինելու է Հայաստանի ողնաշարը: Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»,–գրել էր նա։

«Մենք մի քանի ուղղությամբ կատարել ենք սխալ հաշվարկներ». իմքայլական պատգամավոր

Իսկ ահա դեկտեմբերի 29-ին Գրիգորյանը հայտարարեց, որ դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից և գործելու է որպես անկախ պատգամավոր: Նա էլ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե երկրի համար այս դժվարին և պատմական պահին իր պարտքն է համարում ժողովրդի արդարացի պահանջները լսելի դարձնել՝ կաշկանդվածություն չունենալով որևէ քաղաքական ուժի առջև։

Ըստ թեմայի

Հայաստանն ամենից վեր է, կամ ով չի ուզում կերակրել սեփական բանակին, կկերակրի օտարի բանակին
Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյան. օրակարգում 46 հարց է
ԱԺ–ն օրակարգում չընդգրկեց եռակողմ հայտարարության իրավաչափությունը քննարկելու նախագիծը
թեգերը:
Աննա Գրիգորյան, Պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցություն, ԱԺ

Գլխավոր թեմաներ