16:58 26 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
193 0 0

Ընդդիմադիր քաղաքական ուժերի դաշինքը վերահաստատել է իր դիրքորոշումը՝ արտահերթ ընտրությունները հնարավոր են միայն Փաշինյանի հրաժարականից հետո:

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժումը փետրվարի 18-ին համապետական հանրահավաք կանցկացնի։ Հանրահավաքի կազմակերչական հարցերը քննարկվել են հունվարի 26-ին տեղի ունեցած Հայրենիքի փրկության շարժման խորհրդի նիստում, որը վարել է Վազգեն Մանուկյանը։

Ինչպես հայտնում է շարժման Facebook-յան էջը, խորհրդի նիստում քննարկվել է նաև Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարը և քննարկման ավարտին ընդունվել է խորհրդի դիրքորոշումն ու մոտեցումներն արտահայտող հայտարարություն:

Շարժումը վերահաստատում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի իր պահանջը, ինչպես նաև ազգային համաձայնության անցումային կառավարության ձևավորման առաջնահերթությունը:

Անցումային կառավարության առաջնահերթ խնդիրները պետք է լինեն վիճակի կայունացումը, երկրի առջև ծառացած հումանիտար, սոցիալ-տնտեսական և հետպատերազմական իրավիճակի հետ կապված ներքին ու արտաքին հրատապ խնդիրների լուծումը, վստահելի և թափանցիկ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

«Գործող վարչապետի գլխավորությամբ կամ գործող իշխանությունների կողմից ընտրությունների անցկացման ցանկացած փորձ ի սկզբանե կասկածի տակ է դնելու ընտրությունների լեգիտիմությունը և հղի է ապակայունացման և ներքաղաքական բախումների վտանգներով»,- ասված է հայտարարության մեջ:

Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը Երևանում՝ լուսանկարներով

Հայրենիքի փրկության շարժումը բոլոր քաղաքական ուժերին առաջարկում է վերոնշյալ ճանապարհային քարտեզի հիման վրա հասնել փոխհամաձայնության։

Ըստ թեմայի

«Հույս չունենաք, որ լավ ենք ապրելու». Վազգեն Մանուկյանը Գյումրիում է
Պարտության վրա ավելի շատ մարդ կորցրեցինք, քան հաղթանակի. Վազգեն Մանուկյան
Վազգեն Մանուկյանը ճիշտ արե՞ց, որ մարզեր գնաց. Արմեն Բադալյանի տեսակետը
թեգերը:
Հրաժարական, հանրահավաք, Վազգեն Մանուկյան, Հայրենիքի փրկության շարժում

Գլխավոր թեմաներ