00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներ կլինեն. Սաղաթելյանը հաստատում է

© Sputnik / Aram Nersesyan Роберт Кочарян на заседании суда по делу "1 марта" (13 мая 2019). Еревaн
 Роберт Кочарян на заседании суда по делу 1 марта (13 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2021
Բաժանորդագրվել
Մամուլը գրում է, որ ընդդիմությունը որոշել է փոխել իր գործողությունների ծրագիրը։ Ըստ տեղեկությունների` կուսակցությունների առաջնորդներն առաջիկայում հանդիպելու են, նրանք միմյանց տեղեկացնելու են, որ այլևս չեն ցանկանում շարունակել լինել «Հայրենիքի փրկության շարժման» թևում։

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Հայրենիքի փրկության շարժումը նախատեսում է հանդիպումներ անցկացնել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։

«Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների հետ հանդիպումներ նախատեսվում են, սակայն ժամկետները դեռևս հստակեցվում են», – ասաց նա։

«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ գրել էր, որ առաջիկա օրերին ՀՅԴ, ԲՀԿ, ՀՀԿ, «Հայրենիք» կուսակցությունների առաջնորդները կհանդիպեն Ռոբերտ Քոչարյանի հետ: Ըստ թերթի տեղեկությունների՝ լիդերները պատրաստվում են միմյանց տեղեկացնել, որ այլևս չեն ցանկանում շարունակել լինել «Հայրենիքի փրկության շարժման» թևում, ու պայքարը պետք է այլ ձևաչափ տեղափոխել: Ընդդիմության առաջնորդների մի հատվածը կարծում է, որ պետք է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, իսկ մի հատվածն էլ այն կարծիքին է, որ չպետք է ներկայիս իշխանությունների հետ գնալ նման համաձայնության: Պարբերականը նշել էր, որ Ռոբերտ Քոչարյանի մասով մարզերում և Երևանում գաղտնի հարցումներ են իրականացվել այդ թվում և մի քանի դեսպանատների, պետական կառույցների կողմից, ու պարզվել է, որ նրա վարկանիշը բարձրանում է:

Սաղաթելյան. «Վարչապետի հետ ունենք քննարկելիք մեկ օրակարգ` իր հեռացման ճանապարհային քարտեզը» - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2021
Իշխանության հեռացման համաժողովրդական պահանջը դեռ չի վերածվել համաժողովրդական պայքարի

«Չեմ կարծում, որ քաղաքական քննարկումների արդյունքում «Հայրենիքի փրկության շարժումը» լուծարվի», – ասաց Սաղաթելյանը Sputnik Արմենիային։

Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ եթե երկրում անցկացվեն արտահերթ ընտրություններ, ինքը և իր թիմը կմասնակցեն դրանց: Հաշվի առնելով երկրորդ նախագահի ավանդաբար սերտ հարաբերությունները Դաշնակցություն կուսակցության հետ` շատերը ենթադրում են, որ նախկին նախագահը և ՀՅԴ-ն կարող են մասնակցել այս ընտրություններին կամ ստեղծել ինչ-որ նոր շարժում:

Մինչդեռ Սաղաթելյանն ասաց, որ դժվար թե նման համատեղ շարժում ստեղծվի: Նա նաև ավելացրեց, որ կուսակցությունը չի քննարկել ընտրություններին Քոչարյանի մասնակցության հետ կապված հարցը:

«Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն այս պահին ոչինչ չի փոխել մեր շարժման օրակարգում։ Բայց գիտենք` Քոչարյանն ասել է, որ ներկայիս կառավարության կողմից ընտրությունների անցկացումը վտանգավոր է: Այսինքն` նրա` ընտրություններին մասնակցելը պետք է դիտարկել այն համատեքստում, որ եթե ընտրություններ լինեն, նա կմասնակցի: Այս իմաստով տարբեր քաղաքական ուժեր տարբեր մոտեցումներ ունեն: Բայց մեր խնդիրն այժմ իշխանությունների հեռանալն է», - ավելացրեց Սաղաթելյանը:

Հենց կառավարության հրաժարականն ու Փաշինյանի հեռանալու «ճանապարհային քարտեզի» մշակումն է այժմ ՀՅԴ-ի և ընդդիմադիր մյուս ուժերի հիմնական օրակարգը, ավելացրեց Սաղաթելյանը։

Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը մեկնում Հայաստանից

Նշենք, որ նոյեմբերի 9–ին եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում պարբերաբար հանրահավաքներ են տեղի ունենում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 22-ից ընդդիմադիրներն անժամկետ նստացույց են հայտարարել նույն պահանջով՝ վարչապետի հրաժարական:

Բեկումնային հանդիպում. Սերժ Սարգսյանը հակված է ընտրությունները բոյկոտելուն. «Ժողովուրդ»

Լրահոս
0