09:49 14 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.43
  • GBP715.00
  • EUR617.91
  • RUB6.73
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
552862

12 տարի անց Քոչարյանը վերադառնում է քաղաքականություն։ Նա նշել է, որ հիմա, ինչպես երբեք, պրոֆեսիոնալ ղեկավարների թիմի կարիք կա։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտարարել է, որ վերադառնում է մեծ քաղաքականություն։

Քոչարյանի խոսքով՝ հիմա «հասկանալի և ուժեղ անհատների» մեծ կարիք է զգացվում։ Ուստի նոր խորհրդարանական ընտրությունները երկբևեռ կլինեն ներկայիս իշխանության և նրանց հակոտնյաների միջև։

«Մարդիկ ճաշակել են պոպուլզմի պտուղները, ճաշակել են գունավոր հեղափոխությունների և անփորձ մարդկանց աշխատանքի արդյունքները,-ասաց Քոչարյանը,-Ճոճանակը շարժվել է հակառակ ուղղությամբ, և հիմա միանգամայն այլ կերպարների, միանգամայն այլ թիմերի կարիք կա՝ պրոֆեսիոնալ ղեկավարների թիմի, կամք ունեցող մարդկանց, որոնք ունակ են ասել ճշմարտությունը` նայելով իրենց ընդդիմախոսների աչքերին։ Եվ Հայաստանում այդպիսի թիմ կա»,–ասել է Քոչարյանը։

Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը մեկնում Հայաստանից

Նշենք, որ նոյեմբերի 9–ին եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում պարբերաբար հանրահավաքներ են տեղի ունենում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 22-ից ընդդիմադիրներն անժամկետ նստացույց են հայտարարել նույն պահանջով՝ վարչապետի հրաժարական:

Ռոբերտ Քոչարյանի`Sputnik Արմենիային տված հարցազրույցն ամբողջությամբ` ստորև։

Քոչարյանը՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների, Փաշինյանի և պարտության մասին․ բացառիկ հարցազրույց

Ըստ թեմայի

Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում հանդիպումներ կունենա ռուսական էլիտայի հետ. «Ժողովուրդ»
Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներ կլինեն. Սաղաթելյանը հաստատում է
Քոչարյանը Մանուկյանի փոխարե՞ն. փորձագետներն ընդդիմության ձևաչափի փոփոխում են կանխատեսում
թեգերը:
ընդդիմություն, Հայաստան, քաղաքականություն, Ռոբերտ Քոչարյան

Գլխավոր թեմաներ