05:18 20 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.21
  • GBP725.66
  • EUR628.69
  • RUB6.87
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
897 0 0

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ Ռուսաստանում Նավալնու նման մարդկանց ի հայտ գալը հակահամակարգային թրենդ է։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է ռուս բլոգեր Ալեքսեյ Նավալնու և ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի արարքների միջև նմանության թեմային։

«Շատ ընդհանուր բան կա` թե՛ փորձի բացակայությունը, թե՛ լկտիությունը, թե, ի դեպ, մարդկանց մանիպուլացնելու տաղանդը։ Դա իսկապես տաղանդ է՝ մարդիկ են, որոնք կարողանում են քաոս ստեղծել և իրենց բավականին հարմարավետ են զգում այդ իրավիճակում»,-հայտարարել է Քոչարյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

ՀՀ 2–րդ նախագահը կարծում է, որ նման մարդկանց ի հայտ գալը հակահամակարգային թրենդ է, որը սնվում է համացանցի  և սոցցանցերի միջոցով տեղեկատվության ապակենտրոնացմամբ։

«Այս ամենը հակասում է պետական մտածողությանը և, ընդհանուր առմամբ, պետականաստեղծ հիմքի պատկերացումներին։ Ռուսաստանում այդ հիմքն, ի դեպ, շատ ավելի ուժեղ է»,-ավելացրեց նա։

Հիշեցնենք՝ հունվարի 17-ին ռուսաստանցի քաղաքական գործիչ և բլոգեր Ալեքսեյ Նավալնին Գերմանիայից Ռուսաստան է վերադարձել։ Ռուսաստանի Դաշնության ՊԿԴԾ օպերատիվ վարչության Մոսկվայի հետախուզության բաժնի աշխատակիցները «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալել են Ալեքսեյ Նավալնուն, որը պայմանական ազատազրկման ժամկետը բազմիցս խախտելու համար հետախուզվում էր 2020 թվականի դեկտեմբերի 29–ից։ Նավալնու հետագա խափանման միջոցը կորոշի դատարանը, մինչ այդ նա կմնա կալանքի տակ։

Ռոբերտ Քոչարյանի`Sputnik Արմենիային տված հարցազրույցն ամբողջությամբ` ստորև։

Քոչարյանը՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների, Փաշինյանի և պարտության մասին․ բացառիկ հարցազրույց

 

Ըստ թեմայի

Քոչարյանը Մանուկյանի փոխարե՞ն. փորձագետներն ընդդիմության ձևաչափի փոփոխում են կանխատեսում
Ռոբերտ Քոչարյան․ «Ես վերադառնում եմ մեծ քաղաքականություն»
Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում հանդիպումներ կունենա ռուսական էլիտայի հետ. «Ժողովուրդ»
«Եթե 2020թ․-ին ես իշխանության լինեի, պատերազմ չէր սկսվի». Ռոբերտ Քոչարյան
թեգերը:
Ալեքսեյ Նավալնի, Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան

Գլխավոր թեմաներ