07:13 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
45910

Ըստ Սաղաթելյանի, այն քաղաքացիները, որոնք մտածում էին ընտրությունների միջոցով ազատվել իշխանությունից, արդեն դուրս կգան փողոց, և այդ ժամանակ «հպարտ դուխովներն» իրենց մաշկի վրա կզգան հասարակական պահանջը։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik. ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը Facebook-յան գրառմամբ մեկնաբանել է «Իմ քայլ»–ի հայտարարությունը` արտահերթ ընտրություններ չանցկացնելու մասին` դրա համար նշելով 3 պատճառ։

Առաջինն, ըստ նրա, այն է, որ Փաշինյանը հասկացել է, որ ընտրությունների միջոցով վերարտադրվելու շանս չունի, դա պարզապես անհնար է։

«Երկրորդ՝ նույն անձը հասկացել է, որ այդ ճանապարհով գնալու դեպքում լուրջ խնդիրներ է ունենալու սեփական թիմի հետ, քանի որ խորհրդարանում բախտի բերմամբ հայտնված «ուսապարկերի» մեծ մասը զգացել է մանդատն անվերադարձ կորցնելու վտանգը»,– գրում է Սաղաթելյանը։

Իսկ երրորդ, ըստ նրա, այն է, որ իշխանությունը կարծում է, որ շարժումը մարել է, և հասարակությանը կեղծ օրակարգերով շեղելու դեպքում «իրենց արածը կմարսվի, կանցնի, կգնա»։

«Ուստի որոշել են զոռբայությամբ պահել իրենց իշխանությունը՝ փորձելով այն տարբեր մեթոդներով ամրապնդել: Բայց հենց այստեղ էլ չարաչար սխալվում են, քանի որ պոպուլիստ- դավաճանները կարող են սեփական ժողովրդին խաբել մեկ անգամ, երկրորդը՝ չի ստացվելու»,– նշում է ՀՅԴ ԳՄ անդամը։

Իշխան Սաղաթելյանը գիտի` երբ հնարավոր կլինի վերադարձնել Շուշին ու Հադրութը

Ըստ նրա, այն քաղաքացիները, որոնք մտածում էին ընտրությունների միջոցով ազատվել իշխանությունից, արդեն դուրս կգան փողոց, և այդ ժամանակ «հպարտ դուխովներն» իրենց մաշկի վրա կզգան հասարակական պահանջը։

Ինչ վերաբերում է փետրվարի 7-ի ուշ երեկոյան «Իմ քայլի» տարածած հայտարարության մեջ հիշատակված խորհրդարանական ընդդիմությանը, Սաղաթելյանը հիշեցնում է, որ ընդդիմադիր կուսակցություններից որևէ մեկը, այդ թվում՝ խորհրդարանական ուժերը, ոչ միայն դեմ չեն եղել արտահերթ ընտրություններին, այլ ընդհակառակը՝ ներկայացրել են դրա պահանջը և անհրաժեշտությունը՝ միաժամանակ նշելով դրան հասնելու շատ հստակ ճանապարհային քարտեզը (հրաժարական, անցումային կառավարության ձևավորում, արտահերթ ընտրությունների անցկացում):

Իշխան Սաղաթելյանը նաև հայտնում է, որ ընդդիմության առաջիկա հանրահավաքը նախանշված է փետրվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Ազատության հրապարակում:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը փետրվարի 7-ին հայտարարություն է տարածել, որով վերահաստատել է, որ շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը։

«Հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ։ «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում»,-նշված է «Իմ քայլի» հայտարարության մեջ։

Հավելենք, որ հայտարարությունը հաջորդել էր ՀՀ երկրորդ նախագահի՝ Sputnik Արմենիային տված հարցազրույցին, որտեղ նա անդրադարձել էր նաև արտահերթ ընտրությունների հարցին։

Ըստ թեմայի

«Իմ քայլը» որոշել է պայքարել ԶԼՄ–ների անանուն աղբյուրների դեմ
Ընդդիմադիրները բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ-ի մոտ. կա բերման ենթարկված առնվազն մեկ մարդ
Ամենաբարձր մակարդակով մեզ տրամադրում են թուրքերի հետ «սիլի-բիլի» անելու. Իշխան Սաղաթելյան
թեգերը:
Ընտրություններ, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), «Իմ քայլը» դաշինք, Իշխան Սաղաթելյան

Գլխավոր թեմաներ