10:03 08 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
82 0 0

ԲՀԿ-ն շարունակում է պահանջել Փաշինյանի հրաժարականը՝ դա համարելով որպես արտահերթ ընտրություններ անցկացնելու նախապայման:

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փետրվարի 7-ին արված հայտարարությունը տարածվել է Աղվերանում իշխող ուժի անցկացրած երկօրյա հավաքից հետո: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեղեկություն հայտնեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը՝ հավելելով, որ խմբակցության որոշ անդամներ առանձին զրույցներում խոստովանել են, որ նույնիսկ տեղյակ չեն եղել դրանից:

«Ես կարող եմ մտածել, որ իշխանությունը կամ վարչապետ Փաշինյանը հիշողության կորստի խնդիր ունեն և չեն հիշում, թե ինչ է խոսվել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման մասին: Բայց կարող եմ թարմացնել իշխանությունների հիշողությունը՝ նշելով, որ կոնկրետ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունը ասել է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ կարող են անցկացվել բացառապես Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և անգամ նրա՝ ժամանակավոր պաշտոնակատար չլինելու պարագայում»,- ասաց Տոնոյանը՝ պատասխանելով «Իմ քայլի» հայտարարությանը, որտեղ նշվում էր, որ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների կողմից Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկը դրական արձագանք չի ստացել:

Ընդդիմադիր պատգամավորը վերահաստատեց, որ ԲՀԿ-ն շարունակում է պահանջել Փաշինյանի հրաժարականը՝ դա համարելով որպես արտահերթ ընտրություններ անցկացնելու նախապայման:

«Բնականաբար, մենք շարունակելու ենք մեր պայքարը: Մենք ասել ենք և շարունակելու ենք ասել, որ այս իշխանությունն այլևս սպառել է իրավական և քաղաքական իր ամբողջ լեգիտիմության ռեսուրսը, որ այս իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պետք է հեռանա»,- ասաց Տոնոյանը:

«Ձեր դժգոհությունն ուղղեք ընդդիմությանը». Մակունցը` ընտրություններ չանցկացնելու մասին

 Պատգամավորը հայտնեց նաև, որ ԲՀԿ-ն շարունակում է համագործակցությունը Հայրենիքի փրկության շարժման հետ ու մասնակցելու է ընդդիմադիր ուժերի փետրվարի 20-ի հանրահավաքին:

«Ընկնենք դռնեդուռ, ընդդիմադիրներին խնդրե՞նք, որ ընտրություն անելուն համաձայնեն». Սիմոնյան

Հիշեցնենք, որ երեկ «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո հանդես էր եկել հայտարարությամբ: Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից։ Հայտարարության մեջ նշված էր նաև, որ հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ։

Ըստ թեմայի

Իշխան Սաղաթելյանը նշել է արտահերթ ընտրություններից «Իմ քայլի» հրաժարվելու պատճառները
Փաշինյանի և իշխանությունների հեռանալուց հետո միայն կլինեն արտահերթ ընտրություններ. Աբովյան
Վարչապետը որոշ մարդկանց ելույթից վախեցավ և խուսափեց ընտրություններից. Գևորգ Պետրոսյան
թեգերը:
Ընտրություններ, Իշխանություն, ընդդիմություն, Իվետա Տոնոյան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ