00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պահանջում են արտահերթ ընտրություններ․ Սորոսի հիմնադրամի ու Փաշինյանի միջև սև կատու է անցել

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн
Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.02.2021
Բաժանորդագրվել
Հայ քաղաքագետի կարծիքով՝ Փաշինյանի կոալիցիոն գործընկերները հիմա դժգոհ են, որ նա հրաժարվել է նոր ընտրությունների գաղափարից։ Եվ այդ դժգոհությունը ծանրակշիռ պատճառներ ունի։

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Հայաստանի իշխանությունների և «Սորոսի հիմնադրամի» միջև սև կատու է անցել։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել, թե ինչու են հիմնադրամի կողմից ֆինանսավորվող մի շարք կազմակերպություններ պահանջում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել։

Премьер-министр Никол Пашинян на заседании в Парламенте (10 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.02.2021
Արտահերթ ընտրություններ չեն լինի. Փաշինյան

Փաշինյանի երեկվա դաշնակիցները հիմա դժգոհ են, որ նա հրաժարվել է նոր ընտրությունների մտքից։ Այդ հարցը օրակարգ վերադարձնելու պահանջով երեկ հայտարարություն են տարածել 10 «սորոսական» կազմակերպություններ` Իրազեկ քաղաքացիների միավորումը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Գյումրու «Ասպարեզ» լրագրողական ակումբը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը և այլն:

Հայտարարության հեղինակները մանիպուլյացիա են անվանել իշխող «Իմ քայլը» դաշինքի` փետրվարի 7-ի հայտարարությունը, երբ վարչապետի հետ հանդիպման արդյունքում հայտարարվեց երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հանրային պահանջի բացակայության մասին:

«Սորոսական» կազմակերպությունները դրա հետ համաձայն չեն` համարելով, որ ներկայիս իշխանությունը հանրության վստահությունը չի վայելում, իսկ առանց դրա անհնար է հաղթահարել պատերազմից հետո առաջացած սպառնալիքներն ու մարտահրավերները։

Лидер оппозиционной фракции Елк в НС Никол Пашинян (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2021
Մեզ ընտրություններ պե՞տք են, կամ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը մտափոխվեց

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ արտահերթ ընտրությունների պահանջը երևան է հանում Հայաստանի նկատմամբ «Սորոսի հիմնադրամի» իրական մտադրությունները։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում փորձագետը նշեց, որ հանրության այսպիսի բևեռայնացման պարագայում ընտրությունները կարող են երկրի հետագա ապակայունացման պատճառ դառնալ։ Այսպիսի իրավիճակում ընտրությունները կդառնան ոչ թե քաղաքական մրցակցություն, այլ իսկական պատերազմ։

«Փաշինյանի թիմի համար ֆիզիկական անվտանգության երաշխիքների բացակայության պայմաններում ընտրությունների արդյունքը կենսական կարևորություն ունի։ Մյուս ուժերի տեսանկյունից Փաշինյանի իշխանության շարունակությունը կործանարար է երկրի համար։ Եվ նախընտրական պայքարն ընթանալու է այդպիսի «հակահերոսային» պարադիգմի հիման վրա, ինչը հղի է նոր ցնցումներով։ «Սորոսական» կազմակերպություններն էլ, ըստ էության, հենց այդ ցնցումներն են ուզում»,-ասում է Բոզոյանը։

Մեր զրուցակցի խոսքով` ինչ-որ ժամանակ Փաշինյանը կոալիցիայի մեջ էր «Սորոսի հիմնադրամի» հետ, և իշխող խմբակցության մոտ 25-20 պատգամավոր հիմնադրամի դրածոներն են ու չեն ենթարկվում վարչապետին։ Նույնը կարելի է ասել նաև որոշ նախարարների մասին։

«Ըստ էության, մեր առջև նույնպիսի կոալիցիա է, ինչպիսին ժամանակին կար, օրինակ, Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջև»,-կարծում է Բոզոյանը։

Ален Симонян перед Шествием памяти в Ераблур (19 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2021
«Ընկնենք դռնեդուռ, ընդդիմադիրներին խնդրե՞նք, որ ընտրություն անելուն համաձայնեն». Սիմոնյան

Բայց հիմա ինչ-որ բան սխալ է գնացել։ Եվ այդ ձախողման պատճառները Բոզոյանը հակված է տեսնել հետխորհրդային տարածքում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացներում։ Նրա խոսքով՝ ի տարբերություն Ուկրաինայի և Վրաստանի, որոնք արտաքին քաղաքականության մեջ բացարձակ հակառուսական վեկտոր են ընտրել, Հայաստանը Փաշինյանի օրոք մի կողմից շարունակում էր աշխատել Ռուսաստանի հետ, մյուս կողմից նայում էր Ռուսաստանի ամենակատաղի հակառակորդին՝ Սորոսին։ Այլ կերպ ասած՝ փորձում էր ինչ-որ փոխզիջումային տարբերակ գտնել և միաժամանակ երկու աթոռ զբաղեցնել։

«Բայց արդյունքում երկու աթոռներն էլ սկսեցին ցնցվել Փաշինյանի տակ։ Սորոսը դժգոհ է, որ Փաշինյանը փորձում է պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ Ռուսաստանը Փաշինյանին չի վստահում Սորոսի հետ կոալիցիոն գործարքի պատճառով։ Հիմա, երբ Փաշինյանի դիրքերը թուլացել են, «Սորոսի հիմնադրամը» փորձում է նրան փոխարինող գտնել ընտրությունների ճանապարհով»,-բացատրում է քաղաքագետը։

Բոզոյանը վստահ է, որ կոլեկտիվ Արևմուտքն ի սկզբանե Սորոսին օգտագործում էր Հայաստանը Ռուսաստանից կտրելու համար։ Բայց ինչ-որ պահի Փաշինյանը գիտակցեց այդ գաղափարի ամբողջ վտանգը և փորձեց ինչ-ինչ շտկումներ մտցնել Հայաստանի համար կործանարար այդ գործընթացում։

Լրահոս
0