22:47 10 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
326 0 0

Այսուհետ կազմում Էդուարդ Աղաջանյանին, Սրբուհի Գալյանին, Երվանդ Խունդկարյանին փոխարինելու են Արսեն Թորոսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Լիլիթ Թադևոսյանը։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի մարտի 19-ի «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 367-Ա որոշման հավելվածում փոփոխություններ և լրացում կատարելու մասին որոշում է ստորագրել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից։

Այսուհետ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում Էդուարդ Աղաջանյանին, Սրբուհի Գալյանին, Երվանդ Խունդկարյանին փոխարինելու են Արսեն Թորոսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Լիլիթ Թադևոսյանը։

«Հանել «Նաիրա Զոհրաբյան - ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ» բառերը։ «ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ» բառերից առաջ լրացնել «ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ,» բառերով»,- ասվում է որոշման մեջ:

Հնարավո՞ր է արդյոք այս իրողությունների դեպքում կիրառել հակակոռուպցիոն ռազմավարություն

Նշենք, որ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նախագահը վաչապետն է։ Կազմում են նաև ՀՀ փոխվարչապետը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, արդարադատության նախարար, արդարադատության նախարարի տեղակալը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, Վճռաբեկ դատարանի նախագահը, ՀՀ գլխավոր դատախազը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողովի նախագահը, ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններից մեկական ներկայացուցիչ, հասարակական կազմակերպությունների յոթ ներկայացուցիչ, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետը։

Սողոմոնյան. «Հակակոռուպցիոն մարմնի ստեղծման գործընթացն ամբողջությամբ քաղաքականացված է»

Ըստ թեմայի

Հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու առումով պարզապես անիմաստ փողեր են ծախսվում. Կոստանյան
Հակակոռուպցիոն դատարանի ստեղծումն ուղղակի ժամավաճառություն է. Նորայր Նորիկյան
Ոչ թե Փաշինյանը, այլ ԱԺ–ն պետք է նշանակի. Սողոմոնյանը` Հակակոռուպցիոն կոմիտեի մասին
թեգերը:
Նաիրա Զոհրաբյան, կոռուպցիա, Հակակոռուպցիոն կոմիտե, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ