07:49 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
103 0 0

Կորոնավիրուսովվարակված Արմեն Սարգսյանը Լոնդոնում հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի 13-ին։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն անցած շաբաթվա վերջին վերադարձել է Երևան: 

Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Բժիշկների հորդորով նախագահը բուժումը շարունակում է նաև Երևանում: 

Հիշեցնենք՝ հունվարի 5-ին հայտնի դարձավ, որ Լոնդոնում գտնվող Սարգսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել, որն ընթանում է բարդություններով ու հիվանդությանը հատուկ ախտանշաններով։ 

Նախագահը մեկուսացել էր ու բուժում էր ստանում տանը` բժիշկների հսկողության տակ, միևնույն ժամանակ հեռավար աշխատելով։ Հունվարի 13-ին հայտնի դարձավ, որ նա տեղափոխվել է հիվանդանոց։

Կորոնավիրուսով վարակվել էր նաև նախագահի կինը՝ Նունե Սարգսյանը։

Ավելի վաղ Արմեն Սարգսյանը Լոնդոնում ոտքի վիրահատության էր ենթարկվել. այն հաջող է անցել։

Նշենք նաև, որ ՀՀ նախագահն արձակուրդի շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում՝ ընտանիքի ու թոռնիկների հետ:

Ըստ թեմայի

Արմեն Սարգսյանը փորձում է քաղաքական գործընթացները տեղափոխել նախագահական նստավայր
Չինաստանի նախագահը շուտափույթ ապաքինում է մաղթել Արմեն Սարգսյանին
Արմեն Սարգսյանի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա

Գլխավոր թեմաներ