17:47 06 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
153 0 0

Երկու երկրի արտգործնախարարները տարածաշրջանում և Արցախում տիրող իրավիճակի հետ կապված հարցեր կքննարկեն։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը փետրվարի 17-ին աշխատանքային կարճատև այցով կմեկնի Մոսկվա: Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Այվազյանն ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ կանցկացնեն ՌԴ մայրաքաղաքում։

Նշվում է, որ ԱԳՆ ղեկավարները կքննարկեն երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրականացմանը՝ շեշտը դնելով հումանիտար աջակցության ցուցաբերման, ենթակառուցվածքի վերականգնման, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վրա:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսվում է ապաշրջափակել տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվեց ևս մեկ լրացուցիչ հայտարարություն, որի բոլոր 4 կետերը վերաբերում են ապաշրջափակման ծրագրերին։

Երկաթուղային ապաշրջափակման դեպքում բեռնափոխադրումների 80 տոկոսը կանցնի Մեղրիով

Հայտարարության արդյունքում ստեղծվել է երեք երկրների փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ, որը պետք է կազմի աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկ՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները:

Աշխատանքային խումբը մինչև 2021թ. մարտի 1-ը պետք է կողմերի ամենաբարձր մակարդակով հաստատմանը ներկայացնի Ադրբեջանի և Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման նոր տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման միջոցառումների իրականացման ցանկն ու ժամանակացույցը։

Նշենք, որ աշխատանքային խումբը փետրվարի 2-ին արդեն երկրորդ հանդիպում է անցկացրել։ Բայց քննարկված հարցերի մասին մանրամասներ, այդ թվում` ճանապարհների վերաբերյալ հստակ տեղեկություններ չեն հաղորդվում։

Երկաթուղային հաղորդակցության սխեման Հարավային Կովկասում` ապաշրջափակումից հետո

 

Ըստ թեմայի

Գերիների և Ադրբեջանի պահվածքի մասին Այվազյանը զրուցել է ֆրանսիացի գործընկերոջ հետ
Գնանք իմ աշխատասնյակ, 300 հատ այդպիսի թուղթ կազմենք. պատգամավորը` գաղտնի փաստաթղթի մասին
Պատերազմը դադարել է, բայց Ադրբեջանը շարունակում է գրավել Հայաստանը. Վազգեն Մանուկյան
Հայաստանը որևէ կերպ չի վերանայել Թուրքիայի վերաբերյալ իր գնահատականը. Նաղդալյանի արձագանքը
թեգերը:
Սերգեյ Լավրով, Արա Այվազյան, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ