10:09 08 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
82 0 0

ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ նման պարտադրանքը պատժվում է տուգանքով և նույնիսկ ազատազրկմամբ։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը հայտնում է` տեղեկություններ կան, որ որոշ գործատուներ, իրենց լծակներն օգտագործելով, աշխատողներին պարտադրում են մասնակցել հանրահավաքներին։

«Հայտնում ենք, որ նման պարտադրանքը մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործություն է՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի (Մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտելը) հատկանիշներով և պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ այդպիսի ձեռնարկներից, իսկ քաղաքացիները, որոնք բախվել են նման երևույթի, կարող են դիմել ոստիկանություն կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։

Հիշեցնենք, որ Հայրենիքի փրկության շարժումը հայտարարել է փետրվարի 20-ին համապետական հանրահավաք անցկացնելու մասին։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ընդդիմության առաջնորդները, այդ թվում՝ ՀՀ 2-րդ ու 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, երեկ երեկոյան հանդիպել են։ Հանդիպման ընթացքում քննարկել են ստեղծված իրավիճակն ու առաջիկա անելիքները։

 

Ըստ թեմայի

Ի՞նչ նպատակ ունեն կազմակերպիչները. ՀՀ–ում ՌԴ դեսպանատունն արձագանքել է բողոքի ակցիային
«Նայում եմ հայելու մեջ և հարց տալիս` ինչի՞ համար գնացինք». բողոքի ակցիա` ՊՆ–ի մոտ
«Վերադարձրեք հայրիկիս». անհետ կորածների ծնողները բողոքի ակցիայի են բերել երեխաներին
թեգերը:
հանրահավաք, Ոստիկանություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ