06:12 07 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
17020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը պատմեց, թե ինքն ինչ է տեսել Արցախում։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցից հետո ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կրկին համոզվել է, որ պետք է պատերազմի հանգամանքները քննող փաստահավաք խումբ ստեղծել: Նա իր կարծիքը հայտնեց այսօր լրագրողների հետ զրույցում։

«Այն, ինչ ասում է Սերժ Սարգսյանը 90 տոկոսով, որքանով որ ես գիտեմ, հենց այդպես էլ եղել է: Ես հոկտեմբերի 2-ին հասել են Արցախ և այնտեղ իմացել, որ նախկին փորձառու գեներալներին թույլ չեն տվել մասնակցել պատերազմի հետ կապված խնդիրների լուծմանը: Ասվել է` թող դուրս գան սենյակից: Ես չեմ իմացել, թե դա որ սենյակն է, բունկերն է, թե ինչն է: Եվ, ըստ էության, բոլորը շատ նեղացած, հիասթափված Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում կանգնած էին: Ես դա տեսել եմ, իմացել եմ», - ասաց Մարուքյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ ՀՀ իշխանություններն ու Արցախի նախագահը պետք է պատասխան տան, թե ինչու թույլ չեն տվել գեներալներին օգնել, կամ ինչու Արայիկ Հարությունյանը չի ընդունել ՀՀ նախկին նախագահներին:

«Դրա համար պետք է ստեղծվի այդ հանձնաժողովը, այս հանգամանքները պետք է քննվեն:Եթե այս հանգամանքները հիմա չեն քննվում, ու մենք ասում ենք՝ թող Նիկոլը հեռանա, հետո կքննենք, այս ինֆորմացիաները հնանալու են: Վկայություն տվողները հետո կարող է` այլ վկայություն տան, ես մտավախություն ունեմ, որ փաստաթղթերը կվերցվեն»,- ասաց Մարուքյանը:

Զգույշ, աթոռից չընկնեք. Սերժ Սարգսյանն ասաց` քանի ԱԹՍ պիտի գնվեր մինչև 2020 թվականը

Հիշեցնենք` Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց էր տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը և, ի թիվս մի շարք հարցերի, անդրադարձել նաև արցախյան պատերազմի թեմային։ Նա խոսել էր Շուշիի գրավման մասին և նշել, որ դրա մեղքը փորձ էր արվում բարդել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վրա, մինչդեռ վերջինս խորհրդատուի դերում է եղել:

Երրորդ նախագահը նշել էր նաև, որ ինքն ունենալով կապեր, ծանոթ լինելով հարյուրավոր սպաների, գեներալների հետ, մինչև այսօր չի կարողացել պարզել, թե ով է եղել Շուշիի պաշտպանության հրամանատարը, իրեն հայտնի չէ նաև, թե ով է եղել Հադրութի ու ամբողջ այդ ճակատի հրամանատարը:

«Իսկանդերը» կիրառվել է պատերազմի վերջին շրջանում Շուշիի ուղղությամբ. Սերժ Սարգսյան

Ըստ թեմայի

Ի՞նչ էր ենթադրում Կազանյան փաստաթուղթը. Սերժ Սարգսյանը խոսել է նաև «Լավրովյան» պլանի մասին
Սերժ Սարգսյանը չի բացառում, որ 5 մլրդ դոլարի առաջարկն արվել է նաև Նիկոլ Փաշինյանին
Եթե առանց կապիտուլյանտի ընտրություններ լինեն, ակտիվորեն մասնակցելու ենք. Սերժ Սարգսյան
թեգերը:
Էդմոն Մարուքյան, Սերժ Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ