00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանը չի կարող ձեռնպահ մնալ Արցախի հարցում դիրքորոշում արտահայտելուց. ՀՀ ԱԺ նախագահ

© Photo : official site of the Parliament of RAСпикер парламента Арарат Мирзоян встретился с Чрезвычайным и Полномочным послом Ирана Аббасом Бадахшан Зохури (18 февраля 2021). Еревaн
Спикер парламента Арарат Мирзоян встретился с Чрезвычайным и Полномочным послом Ирана Аббасом Бадахшан Зохури (18 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2021
Բաժանորդագրվել
Արարատ Միրզոյանը կարծիք է հայտնել, որ հակամարտությունը չի կարող վերջնականապես լուծված համարվել, քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում չի կարգավորվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ հաշվի առնելով արցախահայերի ինքնորոշման իրավունքը:

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր՝ փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին:

ԱԺ նախագահը նշել է, որ դիտարկում է Իրանը որպես բարեկամ երկիր և վստահելի գործընկեր:

© Photo : official site of the Parliament of RAՀայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրի
Իրանը չի կարող ձեռնպահ մնալ Արցախի հարցում դիրքորոշում արտահայտելուց. ՀՀ ԱԺ նախագահ - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2021
Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրի

Միրզոյանն ընդգծել է, որ Իրանը չի կարող ձեռնպահ մնալ Արցախի հարցում դիրքորոշում արտահայտելուց՝ հաշվի առնելով նաև տարածաշրջանային այլ պետությունների ակտիվ ներգրավվածությունը հօգուտ ադրբեջանական կողմի թե՛ ռազմական գործողությունների փուլում, թե՛ դրան հաջորդած ժամանակահատվածում:

ԱԺ նախագահը կարևոր է համարել նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ ամրագրված պայմանավորվածությունները կատարելու անհրաժեշտությունը, մասնավորապես՝ ռազմագերիների և այլ գերեվարված անձանց շուտափույթ փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:

Միրզոյանը կարծիք է հայտնել, որ հակամարտությունը չի կարող վերջնականապես լուծված համարվել, քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում չի կարգավորվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ հաշվի առնելով արցախահայերի ինքնորոշման իրավունքը:

© Photo : official site of the Parliament of RAՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին։
Իրանը չի կարող ձեռնպահ մնալ Արցախի հարցում դիրքորոշում արտահայտելուց. ՀՀ ԱԺ նախագահ - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2021
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին։

Դեսպան Զոհուրին հայտնել է, որ իրանական կողմը ողջունում է Արցախում կրակի դադարեցման մասին համաձայնության ձեռքբերումը և վերահաստատել ԱԳ նախարար Զարիֆի նախկինում հնչեցրած տեսակետը ռազմագերիների վերադարձի խնդիրը շուտափույթ լուծելու անհրաժեշտության մասին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև միջխորհրդարանական կապերն առավել աշխուժացնելու, երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ակտիվացման և հատկապես Սյունիքում համատեղ տնտեսական գործունեության ծավալման վերաբերյալ մի շարք հարցեր:

Լրահոս
0