07:31 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
167 0 0

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Փետրվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակութան ղեկավար, դեսպան Անդրեա Վիտորինը, տեղեկացնում են ՊՆ լրատավական ծառայությունից։

Министр обороны Армении Вагаршак Арутюнян принял делегацию, возглавляемую специальным представителем ЕС Тойко Клааром (22 февраля 2021). Еревaн
Վաղարշակ Հարությունյան

ՀՀ պաշտպանության նախարարը հյուրերին ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության կետերի դրույթների իրականացման ընթացքը: Վաղարշակ Հարությունյանը շեշտել է, որ Ադրբեջանը չի կատարում հայտարարության` ռազմագերիներին և այլ պահվող անձանց վերադարձնելու վերաբերյալ 8-րդ կետի դրույթները, նշված գործընթացն օգտագործում է քաղաքական նպատակներով` Հայաստանի դեմ հավելյալ ճնշումներ իրականացնելու համար:

Специальный представитель ЕС Тойко Клаар на встрече с министром обороны Армении (22 февраля 2021). Еревaн
Տոյվո Կլաար

Տոյվո Կլաարն իր հերթին նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Եվրամիությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և պատրաստ է ներդրում կատարել այդ ձևաչափով բանակցությունների ակտիվացմանը:    

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի:

Ըստ թեմայի

Վաղարշակ Հարությունյանն ու «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրենը հանդիպել են ՊՆ–ում
Հայկական կողմը շահագրգռված է ռուսական ռազմաբազայի ընդլայնման հարցում. ՊՆ
Արցախ, սպառազինություն, Նախիջևան. ՊՆ-ն պատասխանել է ՌԻԱ Նովոստիի հարցերին
թեգերը:
ռազմագերի, Ադրբեջան, Եվրամիություն, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ)

Գլխավոր թեմաներ