06:51 14 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.43
  • GBP715.00
  • EUR617.91
  • RUB6.73
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
13320

«Ուրալվագոնզավոդը» ռուսական կորպորացիա է, որը զբաղվում է ռազմական տեխնիկայի, ճանապարհաշինական մեքենաների, երկաթուղային վագոնների մշակմամբ եւ արտադրությամբ։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական կողմը կարևոր պայմանավորվածություններ է ձեռք բերել։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որից պարզ է դառնում, որ մի քանի կազմակերպությունների հետ Հայաստանը քննարկել է համատեղ արտադրության հարցեր։

IDEX 2021. ինչով կզարմացնի Աբու Դաբիում ռուսական ռազմարդյունաբերական ոլորտը

«Արդեն ձեռք ենք բերել պայմանավորվածություններ երեք կազմակերպությունների հետ առ այն, որ համատեղ արտադրություն կստեղծվի Հայաստանում։ Դեռ պետք է բոլորի հետ մանրամասն քննարկենք հարցերը։ Ամենակարևոր ձեռքբերումներից մեկը այսօր այն էր, որ համաձայնության եկանք ռուսական «Ուրալվագոնզավոդի» հետ, նրանց հետ հուշագիր կստորագրենք և համատեղ արտադրություն կսկսենք», - ասաց ցուցահանդեսի ներկայացուցիչներից մեկը։

Նշենք, որ «Ուրալվագոնզավոդը» ռուսական կորպորացիա է, որը զբաղվում է ռազմական տեխնիկայի, ճանապարհաշինական մեքենաների, երկաթուղային վագոնների մշակմամբ եւ արտադրությամբ։

Հիշեցնենք`ավելի վաղ հայտնի դարձավ, որ IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշներ ներկայացված չեն, քանի որ դրանք չեն հասել Աբու Դաբի։ Ռազմարդյունաբերական ցուցահանդեսում ՀՀ–ն միայն բուկլետներ է ներկայացրել։

Ցուցահանդեսին ներկայացված են եղել 14 հայկական ընկերություններ:

Ըստ թեմայի

Ղարաբաղի խաղաղապահ կոնտինգենտն ունի ամենաժամանակակից սպառազինությունը․ ՌԴ Գլխավոր շտաբ
Փաշինյանն այցելել է սպառազինության արտադրությամբ զբաղվող ընկերություններ
Մենք զիջում էինք Ադրբեջանին. փորձագետը` պատերազմի ժամանակ ունեցած սպառազինության մասին
թեգերը:
սպառազինություն, Ռուսաստան, Հայաստան, Արաբական միացյալ էմիրություններ (ԱՄԷ)

Գլխավոր թեմաներ