09:42 14 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.43
  • GBP715.00
  • EUR617.91
  • RUB6.73
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո (98)
20601

Վարչապետ Փաշինյանն ու իր աջակիցներն այժմ Տիգրան Մեծ պողոտայովով երթ են անցկացնում։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` թավիշին վերջ է դրվելու։  Նա նման հայտարարություն արեց այսօր` Հանրապետության հրապարակում իր ելույթի ժամանակ։

«Ես գիտեի, որ ամենաշատը դա էիք ուզում լսել։ Ժողովուրդն այսօր հավաքվել է, քանի որ գիտեն` պարտության պատճառը ժողովրդին, բանակը թալանածներն են։ Վերջ թավիշին։ Մենք անընդհատ ասում ենք` վերջ թավիշին ու չենք անում, բայց այսօր արդեն կսկսենք»,–ասաց վարչապետը։

Փաշինյանը հավելեց` ժողովրդին թալանածները վերադառնալու հույս չպետք է ունենան։

Նա նշեց, որ հիմա կսկսեն Տիգրան Մեծով երթ անել` ցույց տալով, որ կանգնած ենք բանակի կողքին, բանակն էլ կանգնած է մեր կողքին։

Նշենք, որ այսօր իրար զուգահեռ 2 հանրահավաք է անցկացվում Երևանում։ Հանրապետության հրապարակում հավաքվել են Նիկոլ Փաշինյանի կողմանկիցները, իսկ Ազատության հրապարակում ընթանում է ընդդիմության հանրահավաքը` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ։ Նրանք շարունակում են պահանջել վարչապետի և կառավարության հրաժարականը։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո (98)

Ըստ թեմայի

ԶՈւ-ն հնարավորություն ունի Նիկոլ Փաշինյանին հանձնելու իրավապահներին. սահմանադրագետ
Ինքնակամ չեմ վարչապետ դարձել, ուստի ժողովուրդն էլ պետք է որոշի իմ հեռացման հարցը. Փաշինյան
Նրանք ինձ մեղադրում են դավաճանության մեջ, բայց ես կասեմ` ով է դավաճանը. Փաշինյան
թեգերը:
Բողոքի ակցիա, երթ, հանրահավաք, Նիկոլ Փաշինյան, «Թավշյա հեղափոխություն», Հայաստան

Գլխավոր թեմաներ