02:15 14 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.43
  • GBP715.00
  • EUR617.91
  • RUB6.73
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո (98)
294 0 0

Այսօր ժամը 13-ին հանրահավաք է նախատեսվում Բաղրամյան պողոտայում, ապա` երթ։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Ոչ մի սադրանք տեղի չի ունեցել, գիշերը ես բավականին ուշ գնացել եմ, ամեն ինչ նորմալ է։ Այս մասին առավոտյան Բաղրամյան պողոտայում հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ պատասխանելով 24news-ի՝ ինչպես է անցել գիշերը հարցին։

Վազգեն Մանուկյանը տեղեկացրեց, որ ժամը 11-ին ԱԺ խորհրդի նիստ է, որը պետք է քննի նաև, թե արտահերթ նիստի պահանջը բավարարի, թե ոչ, կամ ավելի ճիշտ՝ ինչպես անցկացնի, քանի որ անհրաժեշտ 35 ստորագրությունը կա։ 

Ժ. 13-ին հանրահավաք է նախատեսվում Բաղրամյան պողոտայում, ապա` երթ։

Ժամը 16-ից 18-ը, ըստ Մանուկյանի, կսպասեն արտահերթ նիստին, որտեղ մի հարց է քննարկվելու՝ ռազմական դրության վերացում։

Իշխանությունը, ըստ նրա, հոգեվարքի մեջ է, վերջնական ավարտի հասցնելու համար համաժողովրդական շարժում է պետք։ «Տեղեկություն ունենք, որ շրջաններից մարդիկ են ցանկանում գալ... Ուզի չուզի՝ պետք է գնա»-, հայտարարեց ընդդիմության առաջնորդը։

Վազգեն Մանուկյանը նշեց նաև, որ Հայաստանի անվտանգությունը գտնվում է 0 վիճակում։ «Սրանից ավել վատացնել գրեթե հնարավոր չէ, չնայած Նիկոլը Իսկանդերի մասին խոսելով՝ ավելի նվազեցրեց այդ անվտանգության մակարդակը»,-ասաց նա։

Բանակը հեղաշրջում չի արել, չնայած եթե հեղաշրջում էլ աներ՝ ես դեմ չէի լինի, ասաց Մանուկյանը՝ անդրադառնալով ԶՈւ ԳՇ երեկվա հայտարարությանը կառավարության հրաժարականի վերաբերյալ։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

Ընդդիմադիրները գիշերն անցկացրել են Բաղրամյան պողոտայում։

թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո (98)

Ըստ թեմայի

Վիգեն Սարգսյանն ասել է` որոնք են այս իրավիճակի հնարավոր ելքերը
Ձեր անկեղծ մղումն օգտագործել են ու ձեզ դավաճանել․ Մանուկյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին
Այն, ինչ տեսնում ենք Հայաստանում, մեզ չափազանց անհանգստացնում է. ՄԱԿ ներկայացուցիչ
թեգերը:
Բողոքի ակցիա, Նիկոլ Փաշինյան, Վազգեն Մանուկյան

Գլխավոր թեմաներ