00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թաթոյանն արձագանքել է Ալիևին՝ շեշտելով, որ նա խաբում է

© Photo : Tatev Duryan / Office of Human Rights Defender of ArmeniaРабочая группа под руководством омбудсмена Армана Татояна посетила приграничные территории Гегаркуникской области
Рабочая группа под руководством омбудсмена Армана Татояна посетила приграничные территории Гегаркуникской области  - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2021
Բաժանորդագրվել
Հայ գերիների ազատ արձակման ու վերադարձի հրատապությունը Թաթոյանը պայմանավորում է նաև Ադրբեջանի ակնհայտ հայատյացության քաղաքականությամբ։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը վճռականորեն արձանագրում է, որ Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք գերիներ են: Այս կերպ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի փետրվարի 27-ի այն հայտարարությանը, թե Ադրբեջանում այլևս գերիներ չկան, մնացել են միայն դիվերսանտներ։

Нжде Овсепян - Sputnik Արմենիա, 1920, 26.02.2021
ՌԱԴԻՈ
Ադրբեջանը փորձում է գերիների հարցը սակարկել. ՀՀ փոխվարչապետի խոսնակ

«Բացարձակ անընդունելի է Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, թե պատերազմի ավարտից 20 օր հետո ռազմագերի չի կարող լինել՝ այդպիսով գերիներին անվանելով «դիվերսանտ» կամ ահաբեկիչ»,– ասված է պաշտպանի տարածած հաղորդագրության մեջ։

ՄԻՊ–ն անթույլատրելի է համարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը մեկնաբանել բացառապես այդ հայտարարության ստորագրումից առաջ առկա իրավիճակի վրա, քանի որ թե՛ նոյեմբերի 9-ի հայտարարությունից առաջ, թե՛ դրանից հետո ու հիմա էլ գործ ունենք ընթացող (չավարտված) զինված հակամարտության հետ։ Բացի այդ, Պաշտպանի դիտարկմամբ, Ադրբեջանի նախագահի հայտարարությունն ուղղակիորեն հակասում է հենց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանն ու այն ստորագրած կողմերի մտադրություններին։

Թաթոյանը Ալիևին նաև հիշեցնում է, որ եռակողմ հայտարարության հիման վրա Հայաստանն արդեն իսկ Ադրբեջանին է փոխանցել Արցախում հանցանքներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների սպանություն կատարած և ՀՀ–ում դատապարտված երկու անձի: Ադրբեջանը նույն սկզբունքով Հայաստանին է փոխանցել այդ երկրում ֆորմալ դատապարտված հայերի:

Հայաստանն ու Ադրբեջանը փոխանցել են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված անձանց ևս:
«Այնպես որ նշված հայտարարությունը պետք է կիրառվի ինչպես նոյեմբերի 9-ից առաջ, այնպես էլ դրանից հետո բոլոր իրավիճակների նկատմամբ. այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված՝ առկա է մարդու իրավունքների պաշտպանության ու մարդասիրական գործընթացի օբյեկտիվ անհրաժեշտություն»,– նշում է ՄԻՊ–ը` անթույլատրելի որակելով գերիների առկայությունը եռակողմ հայտարարության սոսկ ամսաթվով պայմանավորելը:

Ի՞նչ է նշանակում գերիներ չկան. Վանեցյանը խոստանում է մի քանի օրում վերադարձնել գերիներին

Թաթոյանը Ալևին հիշեցնում է նաև, որ բոլոր հայ զինծառայողներն Արցախում են գտնվել՝ իրենց սահմանադրական պարտականությունը կատարելու` զինվորական ծառայություն իրականացնելու համար:

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած հավաստի ապացույցները հաստատում են, որ գերեվարված անձանց թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են: Դա վերաբերում է նաև մինչև մեկ խմբով թվով 44 գերիների վերադարձին: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է բազմաթիվ դեպքեր, երբ չնայած տեսանյութերով ու այլ ապացույցներով հաստատվող դեպքերին՝ ադրբեջանական իշխանության մարմինները մերժում են անձանց գտնվելու փաստն իրենց մոտ կամ ձգձգում են հաստատման գործընթացը»,– ասված է պաշտպանի տարածած հաղորդագրության մեջ։

Ինչ վերաբերում է Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների նկատմամբ քրեական հետապնդման ընթացակարգեր նախաձեռնելուն, նրանց կալանավորելուն ու առավել ևս նրանց «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ» կոչելուն, ապա դա, ըստ ՄԻՊ–ի, միջազգային մարդասիրական իրավունքի ու առհասարակ մարդու իրավունքների միջազգային իրավունքի կոպիտ խախտում է:

Министр иностранных дел РА Ара Айвазян встретился с главой МИД НКР Давидом Бабаяном (26 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.02.2021
Արցախի կարգավիճակ, գերիների վերադարձ. էլ ինչ են քննարկել Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները

Բանն այն է, որ 1949 թվականի Ժնևի երրորդ կոնվենցիայի համաձայն, իրենց զինվորական ծառայությունն իրականացնելու համար զինծառայողները չեն կարող որևէ տեսակի քրեական հետապնդման ենթարկվել կամ կալանավորվել։
«Միջազգային մարդասիրական իրավունքն արգելում է նման վերաբերմունքը: Դա ակնհայտորեն պարունակում է պատերազմական հանցագործության հատկանիշներ»,– նշում է Թաթոյանը` ընդգծելով, որ հետպատերազմական գործընթացում մարդու իրավունքների կամ մարդասիրական հարցերը, այդ թվում՝ գերիների ազատ արձակումն ու վերադարձը պետք է ապահովվեն ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո և զերծ լինեեն քաղաքական գործընթացներից: Եվ այս արգելքը ևս սահմանված է միջազգային իրավունքում:

Հայ գերիների ազատ արձակման ու վերադարձի հրատապությունը Թաթոյանը պայմանավորում է նաև Ադրբեջանի ակնհայտ հայատյացության քաղաքականությամբ։

Հիշեցնենք` երեկ՝ փետրվարի 26-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր. «Մենք հակաահաբեկչական միջոցառում իրականացրեցինք և արդյունքում 60-ից ավել ահաբեկիչ ձերբակալվեց: Նրանց հիմա անվանում են ռազմագերի: Մենք կարծում ենք, որ դա հարցի աղավաղում է, որովհետև պատերազմի ավարտից 20 օր հետո ռազմագերի չի կարող լինել: Մենք բոլոր ռազմագերիներին վերադարձրել ենք: Մենք նրանց վերադարձրել ենք նախքան իրենք մեզ մեր գերիներին կվերադարձնեին: Իսկ այս մարդիկ ռազմագերի չեն, ահաբեկիչ են, դիվերսանտ են»:

Հավելենք, որ մինչ օրս Հայաստան է վերադարձել 69 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։

Լրահոս
0